Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ շաբաթ 26 դեկտեմբեր 2015-ին Սրբոյն Ստեփանոսի նախասարկաւագին եւ առաջին մարտիրոսին տօնն է: Այս տօնը մեր թեմում յայտարարւած է որպէս Սարկաւագաց եւ դպրաց դասերի օր:
Արդարեւ, այս առիթով, շաբաթ 26 դեկտեմբեր 2015-ի առաւօտեան Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցում հանդիսաւոր ս. պատարագ է մատուցւելու:
Պատարագելու եւ քարոզելու է Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Յաւարտ ս. պատարագի տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն ի տէր հանգուցեալ սարկաւագների, դպիրների եւ երգեցիկ խմբերի հանգուցեալ անդամ-անդամուհիների հոգիների խաղաղութեան համար:
Հրաւիրում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, ներկայ լինելու ս. պատարագին, հաղորդւելու համար Ս. Ստեփանոսի նահատակութեան խորհուրդով: