Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԼԻԲԱՆԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՐՒԵՍՏԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ՝ ՊՐՆ. ՎՐԷԺ ՍԱՊՈՒՆՃԵԱՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Երեքշաբթի 8 դեկտեմբեր 2015-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Լիբանանի ճարտարարւէստի նախկին նախարար պրն. Վրէժ Սապունճեանը, որ Լիբանանեան պաշտօնական պատւիրակութեան որպէս անդամ Թեհրան էր ժամանել:

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց պրն. Սապունճեանին, հիմնական տեղեկութիւններ տւաւ իրեն հայ գաղութի մասին: Պրն. Սապունճեան ասաց որ իր պետական շրջանակներ տւած այցելութիւնների ընթացքին ուրախութեամբ նկատեց պետութեան սիրալիր եւ յարգալից վերաբերմունքը հայ գաղութի նկատմամբ:

Յայտնենք որ երկուշաբթի 7 դեկտեմբերի գիշերը Սրբազան հայրը պրն. Սապունճեանին հրաւիրեր էր Հայ Արհեստաւորների հաւաքականութեան միութեան կենտրոնատեղին՝, որտեղ միութիւնը իր Արամ սրահի վերանորոգութեան առիթով յատուկ հիւրասիրութիւն-ընթրիք էր կազմակերպել: Պրն. Սապունճեանը այդ առիթով ելոյթ ունեցաւ եւ ներկաներին բացատրեց նաեւ իրենց պատւիրակութեան այցի նպատակը:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ