Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ-ԻՍԼԱՄ ԵՐԿԽՕՍՈՒԹԵԱՆ ՄՇԱԿՈՅԹԻ ԵՒ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Երկուշաբթի 14 դեկտեմբեր 2015-ի առաւօտեան բացումը կատարւեց Քրիստոնեայ-Իսլամ Երկխօսութեան համագումարին, կազմակերպւած՝ Մշակոյթի եւ Իսլամական Հաղորդակցութեան կենտրոնի եւ Սլովենիոյ Լուբլիանա համալսարանի միջեւ. համագումարի հիմնական թեման էր «Աշխարհը առանց բռնութեան եւ ծայրահեղութեան»:

Համագումարը իր առաջին նիստը ունեցաւ Թեհրանում Մշակոյթի եւ Իսլամական Հաղորդակցութեան կենտրոնում: Կենտրոնի նախագահ դոկտ. Աբուզար Էբրահիմին ողջունեց ներկաներին, շեշտեց կարեւորութիւնը նման համագումարի եւ յաջողութիւն մաղթեց բոլորին:

Համագումարի մասնակցեց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, ներկայ էին նաեւ Այաթոլլահ Թասխիրին, Այաթոլլահ Մոհաղեղ Դամադ եւ Սլովենիոյ Լուբլիանա համալսարանի եւ Սլովենիոյ Եպիսկոպոսաց խորհրդի ընդհանուր քարտուղար դոկտ. Թատէ Սթրէ հովիւը: Սոյն համագումարին հրաւիրւած էին նաեւ փոքրամասնութիւնների ներկայացուցիչները:

Համագումարը իր աշխատանքները շարունակելու է Ղոմում մինչեւ 16 դեկտեմբեր 2015 թիւը:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ