Նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի՝ յաջողակ նորամուտ ուսանողների գնահատանքի երեկոյ՝ Ազգային Առաջնորդարանի դահլիճում

Սրանից 9 տարի առաջ, 2006 թւականից, նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի, սկիզբ առաւ Իրանի համալսարաններում, բարձր նիշերով մուտք գործած աշակերտ-աշակերտուհիների գնահատման եւ նիւթական պարգեւատրման հանդիսութիւնը: Նմանօրինակ միջոցառում էր կազմակերպւել շաբաթ, դեկտեմբերի 19-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում, ուր գնահատւեցին Պետական համալսարանների մուտքի քննութեան մէջ բարձր մակարդակ շահած 20 նորամուտ հայ ուսանողներ՝

 

1393 (2014) թւի Քննութիւն

  • Էրիկ Մանուկ Սարգսեան
  • Փրենի Մարուքեան
  • Ագաթ Սադեղի (Տէր Աշոտեան)
  • Վարագ Ամիրխանեան
  • Սիւնէ Սաֆարեան
  • Նարինէ Դաւթեան

1394 (2015) թւի Քննութիւն

  • Գարունէ Բանդարեան
  • Ադրինէ Խուդավերդեան
  • Վեդի Մկրտչեանց
  • Դերիկ Կարապետեան 
  • Լիլիա Դանղեան
  • Առնօ Մինասեանց
  • Գայիանէ Նազարեանց
  • Անաշէ Խեչօ
  • Արէն Խալոյեան
  • Անդրէ Վարդանեանց
  • Արին Էֆֆաթ Բաբռուդի
  • Էրիկ Խանջանեան
  • Շարոն Սարոնեան
  • Ռենէ Փանեան

Միջոցառման գեղարւեստական ծրագրում ելոյթներ ունեցան Փիւնիկ Քէշիշեանը «Հայրենիք» բանաստեղծութիւնը արտասանելով, Անիա Պետրոսեանը՝ գիթառով և Լէօ Ծատրեանը «Մենք» բանաստեղծութիւնը ասմունքելով:

Հրաւիրւեցին արտայայտւելու, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ պրն. Ռուբիկ Կարապետեանը և Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, որոնք շնորհաւորելով գերազանցիկներին, նորանոր յաջողութիւններ մաղթեցին իրենց:  Դոկտ. Խանլարեանը խօսեց հայ հին ու նոր գիտական հպարտութիւնների մասին, որոնց ուղին շարունակւել է մինչ այսօր և հասել մեր երիտասարդներին:  Նա շեշտեց՝ «Դուք այսպէս թէ այնպէս այս ուղղութեան մէջ շարժւող մարդիկ էք և արդէն թևակոխում էք լուրջ ասպարէզ»:

Ապա հերթաբար յանձնւեցին յաջողակ երիտասարդների նւէրները, իսկ վերջում Թ. Հ. Թ. Առաջնորդն ուսանողներին ուղղեց իր հայրական խորհուրդները: