×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201802/2018021402
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201802/2018021402

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆԾԱՅՈՒՄ

Հայ Եկեղեցու տնօրինական եւ անշարժ տօներից է Տեառնընդառաջը, որը կատարւում է միշտ Ս. Ծննդից քառասուն օր յետոյ` փետրւարի14-ին: Սա տօնն է Քառասնօրեայ Գալստեան Քրիստոսի ի Տաճարն:

Այս առիթով, երեքշաբթի 13 փետրւար 2018-ի երեկոյեան, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակի արարողութիւնը:

Տեառնընդառաջի տօնը, տօնն է նաեւ ՀԱՅ ՄԱՆԿԱՆ: Ծնողներն իրենց նորածին երեխաներին այդ օրը՝ երեկոյեան եկեղեցի բերեցին, որպէսզի յընթացս եկեղեցական արարողութեան նորածինների տաճարն ընծայման խորհրդաւոր կարգն ընդունեն:

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահեց եւ իր պատգամը փոխանցեց Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Արարողութեանը ներկայ էին երիտասարդ ծնողներ, իրենց զաւակներին ընծայելու Ս. Տաճարին, նաև հաւատացեալների հոծ բազմութիւն:

Նորածին երեխաները, որոնք տաճար ընծայւեցին, ստացան մէկական օրհնւած խաչ Սրբազան Հօր ձեռամբ:

Արարողութեան աւարտին, Սրբազան Հօր ձեռամբ վառւեց աւանդական խարոյկը, այնուհետև ժողովուրդից երիտասարդ-երիտասարդուհիներ ուրախութեամբ ցատկեցին խարոյկի վրայից եւ այնուհետ գոհունակութեամբ իրենց հետ բերած լապտերները վառած տուն վերադարձան։

{gallery}201802/2018021402{/gallery}