Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայկական պատւիրակութեան հանդիպումը՝ Այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի հետ

«ԱԼԻՔ» - Իրանահայ պատւիրակութեան ներկայացուցիչները, երէկ երեկոյեան հանդիպել են Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի պետ՝ այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիին, վերջնիս հրաւէրով:

Փոխադարձ յարգանքի մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը կարեւորութեամբ անդրադարձաւ Աստւածային երկու կրօնների ընդհանրութիւններին եւ դրանցից բխող Իրանում կրօնա-ազգային բոլոր փոքրամասնութիւնների խաղաղ գոյակցութեանը: Սրբազան Հայրը մասնաւորապէս նշեց, որ երբ որպէս իրանցիներ ենք դիտարկում հարցերը, բնականաբար, ինչպէս բոլորը, ունենք մի շարք հարցեր, այդ թւում տնտեսական խնդիրներ: Սակայն, որպէս համայնքային խնդիրներ, թեմակալ առաջնորդը ընդգծեց ուսումնադաստիարակչութեան ոլորտում «ադիան» (կրօն) դասագրքերի հարցը: Սրբազան Հայրը շեշտեց նաեւ, որ միջազգային համագումարներում մշտապէս անդրադառնում է Իրանում կրօնական փոքրամասնութիւնների արտօնութիւններին:

Խորհրդարանի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, եւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը անդրադարձան նաեւ փոքրամասնութիւններին յատուկ ժառանգութեան հարցերի, մարզա-մշակութային միութիւնների, դպրոցների առջեւ ծառացած դժւարութիւններին:

Հանդիպման ընթացքում, այաթ. Հաշեմի Ռաֆսանջանին գնահատանքով անդրադարձաւ իրանահայ համայնքին եւ ընդգծեց ու կարեւորեց երկու Աստւածային կրօնների հետեւորդների խաղաղ գոյակցութիւնը, նշելով որ թւարկած դժւարութիւնների կարգաւորման համար իր գլխաւորած ժողովը կը ցուցաբերի իր հնարաւոր աջակցութիւնը:

Նա նաեւ անդրադարձաւ Իրան-Հայաստան բարիդրացիական յարաբերութիւններին եւ առգոյ փոխադարձ յարգանքի մասին:

Աւելացնենք, որ իրանահայ պատւիրակութեանը մաս էին կազմում նաեւ՝ Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի Բ ատենապետ ճրտգ. Նորայր Արամեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, քահանայ հայրեր՝ Տ. Կոմիտաս Ղարախանեանը ու Տ. Գրիգորիս Ներսիսեանը, Պատգամաւորական ժողովի դիւանի անդամ Արմէն Հայրապետեանը, ազգային առաջնորդարանի դիւանապետ Սերոժ Օհանեանը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի Յարաբերական մարմնի անդամ Արթին Բաբայեանը:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 07 Դեկտեմբերի 2023;
Սրբոցն հարցն Եգիպտացւոց, ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐ ՊՕՂՈՍԻ, ՊՕՂԻ, ՄԱԿԱՐԻ, ԵՒԱԳՐԻ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԲՆԵՑՈՒ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿԱՐՃԱՀԱՍԱԿԻ, ՆԵՂՈՍԻ, ԱՐՍԷՆԻ, ՍԻՍԻԱՆՈՍԻ, ԴԱՆԻԷԼԻ, ՍՐԱՊԻՈՆԻ, ՄԱԿԱՐԻՈՍԻ, ՊԻՄէՆԻ ԵՒ ՄՒՒՍ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐ

Շաբաթ 09 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երկուշաբթի 11 Դեկտեմբերի 2023;
Սրբոցն՝ Մինասայ,Երմոգինեայ, Եւ Գրափոսի, եւ կամաւոր աղքատացն՝Յովհաննէսի եւ Ալէքսիանոսի։

Երեքշաբթի 12 Դեկտեմբերի 2023;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 16 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 18 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 23 Դեկտեմբերի 2023;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երկուշաբթի 25 Դեկտեմբերի 2023;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Երեքշաբթի 26 Դեկտեմբերի 2023;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Հինգշաբթի 28 Դեկտեմբերի 2023;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ