Յատուկ շրջայց թեհրանահայութեան համար

Ամանորի տօնի հետ կապւած Թեհրան նահանգի Մշակութային Ժառանգութեան, Ձեռարւեստի և Զբօսաշրջութեան Կամակերպութեանسازمان میراث فرهنگی، و صنایع دستی و گردشگری استان تهران), Միլադ աշտարակի տնօրինութեան (مدیریت برج میلاد), Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարանի 1-ին բաժնի (دفتر فرهنگی اجتماعی ناحیه 1 منطقه 6 شهرداری) և Թեհրանի հայոց թեմական խորհրդի համագործակցությամբ, ուրբաթ յունւարի 8-ին Թեհրանում անվճար շրջայց կազմակերպւեց թեհրանահայութեան համար:

Այս ծրագրի շրջանակներում շուրջ 175 թեհրանահայեր այցելեցին իրանցիների ազգային յուշակոթողը համարւող Միլադ աշտարակի տարբեր բաժինները:

Միջոցառման ժամանակ Թեհրան նահանգի մշակութային ժառանգութեան կազմակերպութեան տնօրէն՝ Ռաջաբալի Խոսրոաբադին և Թեհրանի «Միլադ» աշտարակի փոխտնօրէն՝ Համէդ Բիազարը քաղցրեղէն ու ծաղիկներ նւիրեցին հիւրերին և շնորհաւորեցին Ամանորի և Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ:

Պրն. Խոսրոաբադին մատնանշելով այն կէտը, որ Թեհրան նահանգի Մշակութային ժառանգութեան գերատեսչութեան ծրագրերը համաձայն ԻԻՀ համակարգի քաղաքականութիւնների մշակւում ու գործադրւում են առանց կրօնն ու ազգութիւնը նկատի առնելու բոլոր հայրենակիցիների համահաւասար օգտագործման համար, ընդգծեց. «Հէնց այնպէս որ Նովռուզի տօնին Թեհրանի բնակիչների համար քաղաքում շրջայց է կազմակերպւում, Ամանորի տօնի կապակցութեամբ էլ նման միջոցառում է կազմակերպւել հայ հայրենակիցների համար»:

Նա տարբեր կրօնների հետեւորդների ձեռարւեստի ցուցահանդէսի կազմակերպումը Թեհրանի Մշակութային ժառանգութեան գերատեսչութեան ապագայ ծրագրերից յայտարարելով, ասաց. «Նկատի առնելով մայրաքաղաք Թեհրանում տասնեակ հազարաւոր հայ հայրենակիցների ներկայութիւնը, նրանց մէջ ունենք ձեռարւեստի բնագաւառի մեծ թւով ականաւոր վարպետներ ու արւեստագէտներ»:

Մինչեւ Միլադ աշտարակ մեկնելը յիշեալ խումբն այցելեց «Գոլեստան» պալատ-թագարանը:

Թեհրան նահանգի Մշակութային ժառանգութեան եւ ձեռարւեստի  կազմակերպութիւնը մօտ ապագայում նման այլ շրջայցեր է կազմակերպելու թեհրանահայութեան համար: