Թ. Հ. Թ. Թեմական Խորհրդի Հաշւեքննիչ Մարմնի Հանդիպում

Կիրակի յունւարի 17-ին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց թեմիս հաշւեքննիչ մարմինը, որ իր լրիւ կազմով ներկայացաւ Սրբազան Հօրը՝

  • Ռուբիկ Բալալեան՝ Ա. Ատենապետ
  • Հայդուկ Մուրադխանեան՝ Բ. Ատենապետ
  • Արին Խոսրովեան՝ Ա. Ատենադպիր
  • Զօրիկ Ֆարհադեան՝ Բ. Ատենադպիր
  • Գրիշ Մանուկեան՝ անդամ
  • ՌաՖՖիկ Բէգիջանեան՝ անդամ
  • Անի Իսկանդարեան՝ անդամ
  • Էլին Հայրապետեան՝ անդամ
  • Լեռնիկ Քեշիշեան՝ անդամ

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց մարմնի անդամները, իր ուրախութիւնը յայտնեց կազմին, երիտասարդ անդամների համար և յաջողութիւն մաղթեց բոլորին:

Հաշւեքննիչ մարմնի ատենապետ՝ պրն. Ռուբիկ Բալալեանը ամփոփ զեկոյց ներկայացրեց:

Սրբազան Հայրը իր գոհունակութիւնը յայտնեց կառոյցների համագործակցութեան և յատկապէս Հաշւեքննիչ Մարմնի անդամների սիրով օծուն համագործակցութեան համար: