Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Կրթական Խորհրդի Նախաձեռնութեամբ՝ Հայոց դպրոցների ուսուցիչ-ուհիները նշեցին Նոր Տարին

Թ. Հ. Թեմի Կրթական Խորհրդի նախաձեռնութեամբ և անցնող տարիների գեղեցիկ աւանդութեան համաձայն, Թեհրանի Հայոց Ազգային դպրոցների ուսուցիչ-ուհիները, շաբաթ յունւարի 23-ի երեկոյեան «Ա. Ահարոնեան» մանկապարտէզի դահլիճում, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ներկայութեամբ նշեցին Նոր Տարին և Աստւածայայտնութեան տօնը:  Ծրագրում ներկայ էին 32 հանգստի կոչւած ուսուցչուհիներ, ներկայ աշխատող՝ 8 ուսուցիչներ և 55 ուսուցչուհիներ և Կրթական Խորհրդի կազմի անդամների մեծամասնութիւնը:

Ծրագիրը սկսւեց ժամը 16:50-ին Սրբազան Հօր Տէրունական աղօթքով, ապա յանուն Կրթական Խորհրդի՝ բացման խօսք ասաց տկն. Ժասմէն Մինասեանը, որը ողջունելով Սրբազան Հօր և ուսուցիչ-ուհիների ներկայութիւնը հանդէսը վարելու համար հրաւիրեց «Յ. Թովմասեան» դպրոցի փոխտեսչուհի՝ տկն. Հրանուշ Սարգսեանին:

Ծրագրի ընթացքում արտայայտւեցին տարբեր դպրոցների փոխտեսուչ և փոխտեսչուհիներ, հանգստի կոչւած և ներկայում աշխատող ուսուցիչ-ուհիներ, որոնք շնորհաւորելով Նոր Տարին, իրենց մաղթանքները յղեցին ներկաներին, հայկական ջերմ մթնոլորտում կատարւեցին գեղեցիկ երգեր ու արտասանութիւններ՝ քաղցրաւենիքներով և մրգերով զարդարւած գեղեցիկ սեղանների շուրջ:

Ծրագրում իր ողջոյնի և շնորհաւորական խօսքն ասաց Կրթական Խորհրդի ատենապետ՝ պրն. Սևան Դանիէլեանը:

Թեմակալ առաջնորդն իր եզրափակիչ խօսքում գործընկերներ անւանելով բոլոր ներկաներին և նշելով, որ ներկայիս նահանջ է ապրում հայերէնի իմացութիւնը ամենուրէք՝ Հայաստանում թէ Սփիւռքում, շեշտեց «Այս համատարած հիւանդութեան բուժման համար «Արարատ»ի նման ամուր կամք պիտի ունենանք և դա բոլորիս համատեղ աշխատանքն է, որ գոնէ չթողնել, որ աւելիով առաջանայ»:

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 22 Դեկտեմբերի 2025;
Սրբոցն Աբրահամու եւ Խորէնայ

Երեքշաբթի 23 Դեկտեմբերի 2025;
Սրբոցն Դաւթի մարգարէին եւ Յակովբայ Տեառնեղբայր առաքելոյն

Չորեքշաբթի 24 Դեկտեմբերի 2025;
եբրայեցիս 5։11-6։8,Ղուկաս 18։18-27

Հինգշաբթի 25 Դեկտեմբերի 2025;
Սրբոյն Ստեփաննոսի Նախավկային եւ առաջին մարտիրոսին

Ուրբաթ 26 Դեկտեմբերի 2025;
Եբրայեցիներ 6.9-7.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 19.1-10։

Շաբաթ 27 Դեկտեմբերի 2025;
Սրբոց առաքելոցն Պետրոսի եւ Պօղոսի

Կիրակի 28 Դեկտեմբերի 2025;
Զ կիր. Յիսնակի

Երկուշաբթի 29 Դեկտեմբերի 2025;
Սրբոց որդւոցն Որոտման` Յակովբայ առաքելոյն եւ Յովհաննու աւետարանչին

Երեքշաբթի 30 Դեկտեմբերի 2025;
Ա օր Ս. Ծննդեան պահոց

Չորեքշաբթի 31 Դեկտեմբերի 2025;
Բ օր Ս. Ծննդեան պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ