Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Վատիկանի Ուխտագնացութեան կազմակերպութեան տնօրէնի այցը

Վատիկանի Ուխտագնացութեան կազմակերպութեան տնօրէն՝ Եպիսկոպոս Մոնսինեոր Անդրէ Աթան չորսհոգանոց մի պատւիրակութիւն գլխաւորելով եւ Թեհրանի Մշակութային ժառանգութեան կազմակերպութեան հանրութեան հետ կապի բաժնի մի խումբ աշխատակիցների ընկերակցութեամբ երկուշաբթի փետրւարի 1-ին այցելեց Թեհրանի Ս. Մարիամ Աստւածածին եկեղեցին ու դրա շրջափակում գտնւող «Արտակ Մանուկեան» թանգարանը:

Վատիկանի Ուխտագնացութեան կազմակերպութեան տնօրէնը նախօրէին ունեցած հարցազրոյցի ժամանակ ընդգծել էր, որ Իրանի ու Իտալիայի յարաբերութիւնները մտել են նոր փուլ եւ երկու ժողովուրդների միջեւ երկխօսութեան հնարաւորութիւն է ստեղծւել: 

Վատիկանի Ուխտագնացութեան կազմակերպութեան տնօրէնի այցին առընթեր, Թեհրան նահանգի Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի ու զբօսաշրջութեան գերատեսուչ՝ Ռաջաբալի Խոսրոաբադին մատնանշելով այն կէտը, որ ԻԻՀ-ի համակարգի կապակցութեամբ Վատիկանի ներկայացուցիչների տեսակէտներում առաջացած փոփոխութիւնը կարող է աշխարհի կաթոլիկներին խրախուսել Իրան այցելելու ուղղութեամբ, ասաց. «Թեհրանի պատմա-մշակութային գրաւչութիւնների մասին Վատիկանի ներկայացուցիչների եւ ընկերակցող պատւիրակութեան տեսակէտների արտացոլումն անկասկած պատճառ կարող է դառնալ, որ միաստւածային այս կրօնի հետեւորդներն առաւել հանգիստ մտքով Իրան ուղեւորւեն»: 

«Վատիկանի ներկայացուցիչների այցը Ս. Մարիամ Աստւածածին եկեղեցի, «Արտակ Մանուկեան» թանգարան եւ զրադաշտականների «Ադրիան»-ի մեհեանը նպատակ ունէր նրանց ծանօթացնել իսլամական Իրանում միաստւածային կրօնների հետեւորդների կրօնական աշխատանքներին»,-ասաց Խոսրոաբադին:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ