Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՏՕՆ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ

Հայ Եկեղեցու տնօրինական եւ անշարժ տօներից է Տեառնընդառաջը, որը կատարւում է միշտ Ս. Ծննդից քառասուն օր յետոյ` փետրւարի 14-ին:

Այս տօնը Յիսուսի մանկութեան շրջանից վերցւած կարեւոր եղելութիւն է, որը Աստւածայայտնութիւնը բացայայտող սուրբգրային դէպքերից մի իրողութիւն է հանդիսանում:

Համաձայն հրեաների մի օրէնքի, երբ կինը զաւակ էր ունենում, 40 օր յետոյ պէտք է գնար տաճար, Աստծուն նւէր տանէր եւ աղօթէր: Այս դէպքերում հարուստներն իրենց հետ տանում էին ընտիր ոչխար, երկու տատրակ եւ դրամական նւէր: Իսկ աղքատները` միայն տատրակներ եւ փոքր գումար: Յովսէփն ու Մարիամը աղքատ դասակարգին էին պատկանում: 

Ընդունւած այս օրէնքի գործադրութեամբ տաճար այցելելով, զոհ մատուցելով` մայրերը ծննդաբերութիւնից յետոյ մոխիրով եւ ջրով արդէն իսկ սրբւած-մաքրւած լինելու բաւարարութիւնն էին զգում, իսկ նորածինն էլ օրհնւում էր: 

Այս սովորութեանը հետեւելով` Մարիամը Ս. Ծնունդից քառասուն օր յետոյ, Յիսուս մանկանն իր հետ վերցնելով, գնում է տաճար: Այդ տարիներին Երուսաղէմի հրէական կրօնական շրջանակներում ապրում էր ծանօթ մի անձ` Սիմէոն անունով, որ արդար ծերունի էր: Նա իր աղօթքներում միշտ խնդրել էր, որ Աստւած իր կեանքը երկարի, մինչեւ որ իր աչքերը տեսնեն աշխարհի ու մարդկութեան Փրկչին: Եւ Աստւած ընդունել էր բարի ծերունու բաղձանքը: Ու մինչդեռ Մարիամն իր ընտանիքով տաճարում էր, Սիմէոն ծերունին նախախնամական զուգադիպութեամբ ինքը եւս տաճար եկաւ, ուր տեսնելով Մարիամին եւ մանուկ Յիսուսին, հրաշալիօրէն զգաց Աստծու ներկայութիւնը եւ բարձրաձայն յայտարարեց.  «Ով  Տէր, քո խօսքի համաձայն, հիմա  խաղաղութեամբ արձակիր ծառայիդ, որովհետեւ իմ աչքերը տեսան քո փրկութիւնը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, հեթանոսներին յայտնութեան լոյս լինելու համար…» 

Ահա այս դէպքն է, որի մէջ Աստծու յայտնութեան գաղափարը եւս մէկ անգամ շեշտւած է: Աստծուն կամ Տիրոջն ընդառաջ գնալը եւ Նրան դիմաւորելը տօնը դարձնում են գրաւիչ եւ անւանում ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ, ՏԷՐԸՆՏԵՍ եւ այլն: 

Հետաքրքրական է եւ պէտք է մտապահել, որ ժողովրդի բազմութեան մէջ տէրնտեսը աղաւաղւել եւ ստացել է բազմազան այլ անուններ եւս, որոնցից օրինակ` ՏՐԸՆԴԷԶ, ՄԵԼԵՏ եւ այլն: 

Տեառնընդառաջը դարերի ընթացքում առիթ է եղել հայ եւ տարբեր ազգութիւններից շատ ու շատ արւեստագէտների ներշնչւելուն, ստեղծագործելուն եւ իրենց ազգային մշակոյթը գրական, մանրանկարչական կամ սրբանկարչական ապրող եւ ուշագրաւ գործերով հարստացնելուն: Տեառնընդառաջի նիւթով 1267-68 թւականների ուշագրաւ գործ ունի նաեւ միջնադարի նշանաւոր մանրանկարիչ Թորոս Ռոսլինը:

Հայ Եկեղեցու մէջ Տեառնընդառաջն իր ծիսակատարութեամբ զուտ կրօնական բնոյթ ունեցող տօն չի եղել: Ստոյգ է, որ նրա հետ միախառնւած են ազգային շատ հին սովորոյթներ, աւանդութիւններ, հաւատալիքներ, որոնք դարերի ընթացքում մեծ ժողովրդականութիւն են վայելել: Սակայն այսօր նորաստեղծ հայ կեանքի պայմանների բերումով Տեառնընդառաջի հետ կապւած աւանդութիւնները որոշ հետաքրքութիւն են պահում միայն զուտ կրօնական, քրիստոնէական մասը, ըստ առաջնութեան մնում է եկեղեցուց ներս կատարւող իմաստալից արարողութիւնների սահմաններում:

Այս առիթով նշենք, որ ընդհանրապէս ազգային աւանդութիւնները կենդանի մնացին իրենց բնոյթի մէջ եւ առաւել ապրեցին հայրենիքի կամ պատմական  Հայաստանի  հողային  տարածքներում, գոնէ մինչեւ Մեծ Եղեռնը եւ տարագրութիւնը: Մեր հողն ու բնութիւնը եւ հայրենի բնակավայրերը, անկասկած, մեծ դեր ունէին նրանց գոյատեւման մէջ:

Փետրւարի 13-ի երեկոյեան` Տեռանընդառաջի նախատօնակից անմիջապէս յետոյ, եկեղեցու շրջակայքում մի յարմար տեղ փայտեր, ցախեր են կուտակւած լինում, որոնք պատրաստ են խարոյկահանդէսի: Եկեղեցական արարողութիւնից յետոյ հաւատացեալները, յատկապէս նորապսակները, հաւաքւում են նրա անմիջական շուրջբոլորը: Եկեղեցուց բերւած մոմերով վառւում է կրակը: Անմիջապէս բարձրանում են խարոյկը եւ խանդավառութիւնը: Այնուհետեւ սպասում են, որ երիտասարդները սկսեն ցատկել նրա վրայով: Սրտաբուխ ուռաներն ու քաջալերանքները մղում էին ոչ միայն փոքրերին, այլեւ տարեցներին` ցատկելու խարոյկի վրայից:

Տօնախմբութիւնն իր մէջ խտացնում էր բանաւոր այլեւայլ հաւատալիքներ.

- Հայ գեղջուկները բռերով մոխիր էին վերցնում`գոմերի եւ արտերի մէջ ցանելու համար, հաւատով, որ գարնանն աւելի արգասաւորութիւն, առատութիւն եւ բարիքներ պիտի լինեն:

- Ընտանիքների հայրերը կամ տատիկները ափով մոխիր էին վերցնում, որ շաղ տան իրենց տան կտուրին, որպէսզի չարքերը հեռու մնան իրենց օջախներից:

- Համոզմունք էր նաեւ այն, որ կրակի զօրութիւնից եւ ճնշումներից պէտք է սառն օդն այլեւս հալւէր եւ տեղի տար բարուն: Երկիրը պէտք է սկսէր փոխւել եւ ջերմութիւնը դառնար զգալի:

- Նախաքրիստոնէական շրջաններից վերապրող հաւատալիքներից է նաեւ սովորութիւնը, որի համաձայն մանաւանդ նորապսակ հարսները պէտք  է  ցատկէին կրակի վրայից`մաքրագործւելու համար եւ ծնունդը նւիրագործելու նպատակով:

- Դարձեալ ամուլ կանայք նոյն այդ սուրբ կրակով այրում էին իրենց փէշերը, որպէսզի ամոքւեն եւ յղիանան:

Իւրաքանչիւր ոք, եկեղեցուց կամ խարոյկից մոմ վառելով կամ քարիւղով լամպ ապահովելով, պէտք է տանէր տուն եւ մինչեւ լուսաբաց վառէր, որպէսզի ԼՈՅՍԸ եւ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆԸ տիրող լինեն, եւ խռովութիւնները փարատւեն:

Խարոյկահանդէսը, ինչպէս նաեւ յարակից սովորութիւններն ու հաւատալիքները, հեթանոսական շրջաններից մնացած բարքերը, պատմութեան ընթացքում երբեմն խստիւ քննադատւել են եկեղեցական հայրերի կողմից: Այսուհանդերձ, նրանք շարունակւել են եւ ընդհանրապէս հանդուրժւել, երբ  նկատել են,  որ  ժողովրդին սիրելի, բարոյալից աւանդութիւններ են դրանք եւ խանդավառ տօնախմբութիւնների առիթ:

Անվիճելի իրողութիւն է, որ աւանդութիւնները եկել են նախաքրիստոնէական ժամանակաշրջաններից եւ  արձագանգն են  հայոց հնագոյն կեանքի հաւատալիքների: Յստակ է, որ ուրիշների նման հայ ժողովուրդն էլ բնութեան զանազան տարրերի կողքին ունեցել է ԿՐԱԿԻ պաշտամունք, ինչպէս օրինակ` ՄԻՀՐԸ, արեւի աստւած` ԱՐԱՄԱԶԴԸ, որոնց համար կառուցւած կային անշէջ հրով յատուկ բագիններ:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 07 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Երկուշաբթի 09 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երեքշաբթի 10 Դեկտեմբերի 2024;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 21 Դեկտեմբերի 2024;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Երկուշաբթի 23 Դեկտեմբերի 2024;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երեքշաբթի 24 Դեկտեմբերի 2024;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Հինգշաբթի 26 Դեկտեմբերի 2024;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Շաբաթ 28 Դեկտեմբերի 2024;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 27 Նոյեմբերի 2024;
Պահք ԱԹեսաղունիկեցիս 2։1-12,Ղուկաս 12։41-48

Հինգշաբթի 28 Նոյեմբերի 2024;
Տօն՝ Սրբոցն Կղեմայ հայրապետին եւ Բագարատայ Տոռոմենոյ եպիսկոպոսին

Ուրբաթ 29 Նոյեմբերի 2024;
Ա Թեասղոընիկեցիս2։17-19,Ղուկաս 12։49-59

Շաբաթ 30 Նոյեմբերի 2024;
Տօն սրբոց առաքելոցն եւ առաջին լուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարդուղիմէոսի

Կիրակի 01 Դեկտեմբերի 2024;
Բ. կիր. Յիսնակի Եսայի 36.22-37.11։ Ա Թեսաղոնիկեցիներ 4.1-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 13.1-9։

Երկուշաբթի 02 Դեկտեմբերի 2024;
Սրբոցն Գենարիոսի եպիսկոպոսին եւ Մերկերիոսի զինաւորին, Յակովկայ եւ Իրաւափառայ

Երեքշաբթի 03 Դեկտեմբերի 2024;
Պահք: Սրբոցն Մինասայ, Երմոգինեայ, Գրաբոսի եւ կամաւոր աղքատացն` Յովհաննու եւ Աղէքսիանոսի

Չորեքշաբթի 04 Դեկտեմբերի 2024;
պահք,Ա Թեսաղունիկեցիս 5։1-11,Ղուկաս 13։10-17

Հինգշաբթի 05 Դեկտեմբերի 2024;
Սրբոց հարցն եգիպտացւոց` Պօղոսի, Պօղայ, Մակարայ, Եւագրի, Յովհաննու Գբնեցւոյն, Յովհաննու Կարճահասակին, Նեղոսի, Արսէնի, Սիսիանու, Դանիէլի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմէնի եւ այլոց սրբոց հարցն

Ուրբաթ 06 Դեկտեմբերի 2024;
Ա Թեսաղոնիկեցիներ 5.12-28։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 14.1-11։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ