Ուրբաթ փետրւարի 5-ին, «Նայիրի-Սողոմոնեան» միջն. տղ. դպրոց այցելեցին Թ. Հ. Թ. Թեմական Խորհրդի անդամ և Կրթական Խորհրդի կապ՝ պրն. Հրայր Շահնազարեանը և Կրթական Խորհրդի ատենապետ՝ պրն. Սևան Դանիէլեանը:
Դպրոցում ընթանում էին ուրբաթօրեայ դասընթացներ, որտեղ 7-րդ դասարանից մինչև միջնակարգ 3-րդ դասարանի աշակերտ-ուհիները պարապում են Կրօնի և Հայոց Լեզւի դասեր:
Դպրոցում կայացած հանդիպման ընթացքում դասընթացների պատասխանատուները բացատրութիւններ ներկայացրեցին դասարանների վերաբերեալ, ապա քննարկւեցին դպրոցին վերաբերող խնդիրները:
Վերջում Թեմական Խորհրդի ներկայացուցիչն ու Կրթական Խորհրդի ատենապետն այցելեցին «Սողոմոնեան» դպրոցին կից հողատարածքում ընթացող շինարարական աշխատանքները: