ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 07 Ապրիլի 2021;
Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Շաբաթ 10 Ապրիլի 2021;
Յիշատակ գլխատման Ս․Յովհաննէս Մկրտչի

Կիրակի 11 Ապրիլի 2021;
Կրկնազատիկ

Կիրակի 18 Ապրիլի 2021;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 29 Ապրիլի 2021;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 30 Ապրիլի 2021;
Ուր. ԻԷ օր Յինանց

Շաբաթ 01 Մայիսի 2021;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 02 Մայիսի 2021;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 03 Մայիսի 2021;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 04 Մայիսի 2021;
ԼԱ օր Յինանց

Չորեքշաբթի 05 Մայիսի 2021;
ԼԲ օր Յինանց

Հինգշաբթի 06 Մայիսի 2021;
ԼԳ օր Յինանց

Ուրբաթ 07 Մայիսի 2021;
ԼԴ օր Յինանց

Շաբաթ 08 Մայիսի 2021;
ԼԵ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ ԿԱՐԴԱՑՒԵՑ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄ-ՀՌՉԱԿԱԳԻՐԸ, ՆՒԻՐՒԱԾ ԱՐՑԱԽԻՆ

Կիրակի 17 Յունւար 2021-ի առաւօտեան յընթացս Ս. եւ անմահ պատարագի հանդիսաւորապէս ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի օրհնաբոյր պատգամ-հռչակագիրը Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում։ Նորին սրբութիւնը ներկայ 2021 տարին հռչակեց Արցախի տարի։

Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում վեհափառ հայրապետի պատգամը ընթերցեց թեմիս բարեջան առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։ Իր պատգամի ներածական բաժնով վեհափառը գրում է.-«2020 թւականի սեպտեմբեր 27-ից սկսած հայ ժողովուրդը ապրում է մեր բոլոր տագնապները գերազանցող այլ ահաւոր մի տագնապ՝ ադրբեջանական ու թուրքական միացեալ բանակի յարձակումը Արցախի վրայ։ Արդարեւ, Արցախի պատերազմի առաջացրած ցնցումը իր բոլոր կողմերով ու հետեւանքներով, աննախադէպ էր վերջին դարի մեր ժողովրդի պատմութեան մէջ»։ Այնուհետ վեհափառ հայրապետը կարեւորութեամբ անդրադառնում է Արցախի աշխարհագրական, պատմական եւ մշակութային-եկեղացական հոգեւոր արժէքներին, արձանագրելով, որ «Խորհրդային իշխանութեան հաստատումից յետոյ, Արցախը բռնագրաււեց Ադրբեջանի կողմից եւ 1923-ին Սովետական Միութեան միջամտութեամբ կազմաւորւեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը։ Արցախի ազատագրական շարժումը սկսւեց 1988-ի Սովետական Միութեան փլուզման սկզբից, եւ 1991-ին հռչակւեց Արցախի Հանրապետութիւնը, իսկ Շուշին ազատագրւեց 1992 թւականի Մայիսի 9-ին։ Շուշիի ազատագրումը խորհրդանիշ դարձաւ Արցախի ազգային վերածնունդի»։

Իր պատգամի վերջին բաժնով վեհափառ հայրապետը կոչ է ուղղում ողջ հայութեան եւ յատկապէս Կիլիկիոյ կաթողիկոսութեան թեմերի Ազգային իշխանութեանց եւ ժողովրդին, որ 2021 տարւայ ընթացքին իրենց ազգային-եկեղեցական կեանքի եւ գործունէութեան կենտրոնական առանցքը դարձնեն Արցախը, դասախօսութիւններով, հրատարակութիւններով, համագումարների կազմակերպումով մեր ժողովրդի եւ յատկապէս նոր սերունդի մօտ վառ ու կենդանի պահելու Արցախը իր անցեալով ու ներկայով. վերջում վեհափառը պատգամում է.«Մենք մեր յոյսը չպէտք է կորցնենք, մեր կամքը չպէտք է տկարացնենք։ Պատերազմի դաշտում պարտւեցինք, սակայն մեր ազգն ու հայրենիքը չպարտւեց եւ երբէք չպէտք է պարտւի։ Յիշենք Վարդանանց պատերազմը, յիշենք նաեւ Հայոց Ցեղասպանութիւնը եւ մեր ժողովրդի վերապրելու կամքը։ Վերանորոգ հաւատքով ու վճռակամութեամբ մեր ժողովուրդը պիտի շարունակի իր պայքարը։ Ադրբեջանն ու Թուրքիան պէտք է քաջ գիտենան, թէ Արցախը հայ ազգի կեանքի անբաժանելի մասն է կազմում, թէ՝ Արցախի մեր ժողովուրդը իրաւունք ունի իր անկախութիւնը վերահաստատելու, եւ թէ՝ Արցախը կը մնայ ողջ հայութեան զօրակցութեան կիզակէտում»։

Վեհափառ հայրապետը իր պատգամը վերջացնում է ողջունելով հայոց քաջ բանակը, մաղթելով յաւիտենական խաղաղութիւն նահատակ զինւորների հոգիների համար եւ մեր գերիների ու կորածներին էլ շուտափոյթ տուն վերադարձ։ Պատարագի ընթացքին յատուկ աղօթք մատուցւեց Արցախի եւ Հայաստանի մեր ժողովրդի անվտանգութեան ու բարօրութեան ի խնդիր։

Պատարագին ներկայ էին Թեմական խորհրդի ներկայացուցիչները, «Ալիք» Հաստատութեան ներկայացուցիչը եւ հաւատացեալների նկատառելի թիւ:

Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի Առաջնորդ Սրբազան Հօր նախագահութեամբ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն նորօք հանգուցեալ երջանկայիշատակ Տ. Մեղրիկ Եպս. Բարիքեանի հոգւոյն խաղաղութեան համար:

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com