ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 07 Ապրիլի 2021;
Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Շաբաթ 10 Ապրիլի 2021;
Յիշատակ գլխատման Ս․Յովհաննէս Մկրտչի

Կիրակի 11 Ապրիլի 2021;
Կրկնազատիկ

Կիրակի 18 Ապրիլի 2021;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 29 Ապրիլի 2021;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 30 Ապրիլի 2021;
Ուր. ԻԷ օր Յինանց

Շաբաթ 01 Մայիսի 2021;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 02 Մայիսի 2021;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 03 Մայիսի 2021;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 04 Մայիսի 2021;
ԼԱ օր Յինանց

Չորեքշաբթի 05 Մայիսի 2021;
ԼԲ օր Յինանց

Հինգշաբթի 06 Մայիսի 2021;
ԼԳ օր Յինանց

Ուրբաթ 07 Մայիսի 2021;
ԼԴ օր Յինանց

Շաբաթ 08 Մայիսի 2021;
ԼԵ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԱՌԱՋԱՒՈՐԱՑ ՊԱՀՔՆ ՈՒ Ս. ՍԱՐԳԻՍ ԶՕՐԱՎԱՐԻ ՏՕՆԸ

Ա.- ՊԱՀՔՆ ՈՒ ՊԱՀԵՑՈՂՈՒԹԻՒՆԸ

Պահքը Տիեզերական երեւոյթ է, աշխարհի բոլոր կրօնները յատուկ կարեւորութեամբ պահում են պահքը, անշուշտ իւրաքանչիւր կրօն իրեն յատուկ ձեւով ու ազգագրական սովորութիւններով։
Քրիստոնէութիւնը, հետեւութեամբ Քրիստոսի ուսուցումներին, յատուկ տեղ է տւած պահեցողութեան. աւելին, պահքը անբաժան մաս է դարձրել իր Աստւածապաշտական կեանքին եւ պահեցողութեան յատուկ շարականներով, աղօթքներով, մաղթանքներով իր կեանքը առաւելագոյն չափով մօտեցնում է Աստծուն։


Շնորհալի հայոց հայրապետը հայ եկեղեցու ժամերգութիւններից երեքը՝ Արեւագալի, Հանգստեան ու Խաղաղականը մեծ պահքի ժամասացութեան մէջ հարստացրեց յատուկ երգերով, շարականներով ու աղօթքներով, որպէսզի մեծ պահոց քառասնօրեայ շրջանի ողջ ընթացքին հաւատացեալների ուշադրութիւնը կենտրոնանայ պահքի խորհրդի վրայ։ Յովէլ մարգարէն թելադրում է մեզ. «Եւ արդ, ասում է ձեր Տէր Աստւածը. դարձէ՛ք ինձ ձեր ամբողջ սրտով. ծոմապահութեամբ, լալով ու կոծելով» (Յովէլ 2։12)։

Սկսւող նոր տարւայ հետ սկսւում է նաեւ պահեցողութիւնը. արդարեւ մեր Փրկչի Յիսուսի Քիստոսի Աստւածայայտնութեան Տօնով վերանորոգւած, կենսայորդ հաւատքով առաւել զօրացած հայ հաւատացեալը առաջին հերթին իր հոգեւոր ճանապարհորդութեան ընթացքին հանդիպում է Առաջաւորաց-Առաջին-պահքին, հաստատւած հայոց Լուսաւորիչ հայրապետի կողմից Հայաստանում քրիստոնէութեան պետական կրօն հռչակելու Արշալոյսին։

Առաջաւորաց պահքը մեր եկեղեցում զուտ ազգային, մեր Ազգի քրիստոնէութեան դարձի առաջին պահքն է, դրա համար էլ երեւի մեր հայրերը այն կոչել են Առաջաւորաց պահք, որի հինգերորդ օրը՝ ուրբաթ ոգեկոչւում է Յովնան մարգարէի յիշատակը, իսկ դրա շաբաթ օրն էլ մեր եկեղեցին տօնում է Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդւոյն Մարտիրոսի տօնը եւ սրա պատճառով Առաջաւորաց պահքը թիւրիմացաբար կոչւել Ս. Սարգիսի պահքը։

Առաջաւորաց պահքի առաջին երեք օրերին, մեր ժողովուրդը ծոմ է պահում, մինչեւ հիմա էլ այս գեղեցիկ սովորութիւնը որոշ շրջաններում մնացել է. ծոմապահութեան այս աւանդութիւնը շատ հաւանաբար կապւած է Յովնան մարգարէի, երեք օր, կէտ ձուկի փորում մնալուն դէպքին։
Արդարեւ Յովնան մարգարէն՝ որդին Ամաթի պատւէր է ստանում Աստծուց որ Նինւէ քաղաք երթայ եւ նինւէացիներին հրաւիրէ ապաշխարութեան, որպէսզի փրկւեն։
Յովնան փոխանակ Նինւէ գնալու Տիրոջ ներկայութիւնից խոյս տալով իջաւ Յոպպէ քաղաքը եւ այնտեղ գտնելով մի նաւ, որ Թարսիս էր գնում, նստեց, որ իր կարգին էնտեղ գնայ։ Ճանապարհին Տէրը մեծ փոթորիկ բարձրացրեց ծովում այնքան, որ նաւը խորտակւելու վտանգի մէջ էր նաւավարն ու ճամբորդները սարսափած ամէն մէկը իր Աստծուն օգնութեան էր կանչում։ Յովնանը նաւի մի անկիւնում պառկած ՛՛խռմփացնելով՛՛ ննջում էր։ Նաւապետը արթնացրեց նրան եւ թելադրեց, որ իր կարգին աղաչի իր Աստծուն, որ մի գուցէ փրկի նրանց։
Նաւում գտնւողները խորհեցան վիճակով փորձեն գտնել մեղաւորը։ Վիճակ գցեցին եւ վիճակը ընկաւ Յովնանին, որ պատմեց իր սխալ ընթացքը եւ առաջարկեց նրանց, որ նրան ծովը գցեն, որպէսզի ծովը խաղաղի եւ իրօք Յովնանին ծովը գցելուց յետոյ ծովը խաղաղւեց, իսկ Յովնանն էլ Աստծու հրամանով խոշոր կէտ ձուկի կողմից կլլւեց եւ երեք օր ու գիշեր կէտ ձուկի փորում մնալուց յետոյ յետ ապաշխարութիւն եւ զղջումի Աստծու հրամանով կէտ ձուկը նրան ցամաք նետեց։ Յովնանը դրանից յետոյ գնում է Նինւէ քաղաքը եւ կատարում է Աստծու պատւէրը, որով նինւէացիք էլ ապաշխարութեամբ փրկւում են. Ահա Յովնան մարգարէի երեք օր ու գիշեր կէտ ձուկի փորի մէջ մնալու յիշատակին է, որ Առաջաւորաց պահքի առաջին երեք օրերին մեր ժողովուրդը ծոմ է պահում։

Բ.- Ս. ՍԱՐԳԻՍ
Ս. Սարգիս բարեպաշտ ու հաւատաւոր զօրավար էր Կապադովկիոյ մէջ, Մեծն Կոստանդիանոսի եւ նրա որդու իշխանութեան շրջանին։ Իր կենսագիրը նրան ներկայացնում է որպէս ՛՛շնորհալի այր, որ եռում էր Աստծու Հոգով»։ Նա առաքինի կեանք էր վարում իր որդու Մարտիրոսի հետ։ Իր իշխանութեան տակ գտնւող շրջաններում քանդում էր մեհեաններն ու հեթանոսական պաշտամունքի վայրերը եւ նրանց տեղը քրիստոնէական ու սրբոց վկայարաններ կառուցում։
Կոստանդիանոսի եւ նրա որդիների մահից յետոյ իշխանութեան գլուխ եկաւ ամբարիշտ Յուլիանոսը, որ պատմութեան յայտնի է, որպէս ՛՛ուրացող՛՛ եւ որ սկսաւ հալածել քրիստոնեաներին։ Սարգիս Զօրավարը, իր Մարտիրոս տղուն եւ հաւատացեալ զինակիցների հետ նախ գնում է Հայաստան, հայոց Տիրան թագաւորի մօտ եւ ապա կ՛անցնի Պարսկաստան, որտեղ մեծ սիրով ընդունւում է օրւայ Շապուհ թագաւորի կողմից։
Ս. Սարգիս Զօրավարը աղօթքով զօրացած յաջողում է պարտութեան մատնել Յուլիանոսի բանակները, որոնք հասել էին Պարսկաստանի սահմանները։ Շուտով իր յաղթանակների համբաւը հասնում է Շապուհին, որ մեծապէս գնահատում է Սուրբին։ Սակայն միւս կողմից էլ Սուրբը ունենում է թշնամիներ, ովքեր զրպարտում են նրան Շապուհ Արքայի մօտ եւ այս պատճառ է լինում Սուրբին, իր որդւոյն Մարտիրոսի եւ 14 զինակիցների նահատակութեան Յունւար ամսի 30-ին։
Ս. Սարգիս Զօրավարի անձին եւ նահատակութեան կապւած են բարեպաշտական գեղեցիկ եւ դաստիարակիչ սովորութիւններ, որոնք մեր գրականութեան եւ ազգագրութեան մէջ յատուկ տեղ են գրաւած։
՛՛ Անգիր դպրութիւն եւ հին սովորութիւններ ՛՛ գրքի հեղինակ՝ Վահան Վրդ. Մինասեանց, գրքից հետեւեալ մէջբերում աւարտում եմ սոյն լուսաբանական գրութիւնը։
« - Մարէ, ինչի՞ այս պահոց «Առաջաւորաց» անուն են տալիս։
- Որդի՛, նոր տարւայ մէջ առաջին շաբաթապահքն է եւ ջոչ (մեծ) պահոց ճամբայ խորդողը (հարթող), Յովնան մարգարի յիշատակն է։ Այս ուրբաթ օրը «Դդմիկ» են կարդում (մդան), միւս օրն էլ՝ «Ս. Սարգիս եւ որդւոյ նորայ Մարտիրոսի» տօնն է։
Աղջիկներն ուրբաթ երեկոյեան փոխինդ են շաղում, եւ այն գաղտնի են պահում՝ աղօթքներ արտասանելով, որպէսզի կէս գիշերին Սուրբ Սարգիս իր բօզ (գորշագոյն) ձիով գայ, կոխի ու անցնի՝ իր պայտի, որ եօթը խորհրդաւոր թիւն ունի, հետքը թողնելով փոխինդի երեսին։ Վայ այն աղջկայ բախտին, որի փոխինդի վրայ պայտի նշան չկայ։ Գրեթէ ամէն կին ունի մի յիշատակ այս գիշերւայ տեսիլքներից»։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com