ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 18 Ապրիլի 2021;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Հինգշաբթի 13 Մայիսի 2021;
Համբարձման տօն

Կիրակի 16 Մայիսի 2021;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 09 Մայիսի 2021;
.Զ կիր Յինանց.Զ կիր Յինանց

Երկուշաբթի 10 Մայիսի 2021;
ԼԷ օր Յինանց

Երեքշաբթի 11 Մայիսի 2021;
Կրթական

Չորեքշաբթի 12 Մայիսի 2021;
ԼԹ օր Յինանց

Հինգշաբթի 13 Մայիսի 2021;
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ

Ուրբաթ 14 Մայիսի 2021;
ԽԱ. օր Յինանց։ Սկիզբն պահոց

Շաբաթ 15 Մայիսի 2021;
ԽԲ. օր Յինանց

Կիրակի 16 Մայիսի 2021;
Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ

Երկուշաբթի 17 Մայիսի 2021;
ԽԴ օր Յինանց

Երեքշաբթի 18 Մայիսի 2021;
ԽԵ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՂՈՒԿԱՍ 10 ՄԻՋ-ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՀԻՒՐԸՆԿԱԼՈՒՄ Է ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԻՆ

Ուրբաթ 29 Յունւար 2021-ի երեկոյեան Ամերիկա հաստատւած միջ-եկեղեցական, քրիստոնէական խմբակցութեան «Ղուկաս 10» -կազմակերպութեամբ տեղի ունեցաւ միջ-յարանւանական առ ցանց մի հանդիպում, որին յատուկ կերպով հրաւիրւած էր թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։

Հանդիպման սկիզբը մասնակիցները յատուկ ջերմութեամբ ողջունեցին Սեպուհ Սրբազանին եւ շնորհակալութիւն յայտնեցին իր մասնակցութեան համար։ Այս հանգրւանին Սեպուհ Սրբազանը իր կարգին ողջունեց բոլորին եւ ի միջի այլոց ասաց.«Ինձ իմ տան մէջ եւ հարազատներով շրջապատւած եմ զգում. բարեկամ-բարեկամուհիներ, որոնցից շատերին եօթանասունական եւ ութսունական թւականներից ծանօթ եմ եւ միասին գործակցել ենք. շնորհակալութիւն այս գեղեցիկ առիթի համար»։

Հիմնական նպատակը այս առցանց հանդիպման «Ղուկաս 10» բարեսիրական նորահաստատ կազմակերպութեան ծանօթացումն էր, ինչպէս նաեւ փորձել միջոցներ գտնել համաճարակի տագնապալի այս օրերին, Իրանի քրիստոնեայ համայնքների եւ յատկապէս հայ համայնքին օգտակար լինել։ «Ղուկաս 10» կազմակերպութիւնը Թեհրանում Կարմիր Մահիկի հետ գործակցաբար աշխատում է եւ միաժամանակ կապեր է հաստատել «Mam՚s against poverty» ընկերակցութեան։ Բոլոր զեկուցաբերները շեշտեցին համատեղ գործակցութեան ու համակեցութեան անհրաժեշտութիւնը։ Իր կարգին Սեպուհ Սրբազանն իրեն ուղղւած հարցերին հանգամանօրէն լուսաբանիչ բացատրութիւններ տւեց։ Այդ հարցերից մէկը կրօնի ազատութեան վերաբերեալ էր։ Այս հարցին պատասխանելով Սեպուհ Սրբազանը ասաց. «Կրօնական ազատութիւն հասկացութիւնը շատ ընդհանուր է. եթէ կրօնական ազատութիւն ասելիս հասկանում ենք, որ մենք որպէս քրիստոնեաներ Աւետարանը պիտի քարոզենք քրիստոնեաներին եւ իսլամներին, մենք ազատ չենք եւ լաւ է, որ այդպէս է, իսկ եթէ կրօնական ազատութիւն ասելիս հասկանում ենք մեր քրիսոնէական արարողութիւններն ու պաշտամունքն ու մեր ազգային ու եկեղեցական տօները կատարել մենք աւելի քան ազատ ենք, առաւել պետական այրերը մասնակից են լինում մեր տօնակատարութիւններին իրենց շնորհաւորական այցելութիւններով, հայ նահատակների ծնողների բնակարաններին տրւած այցելութեամբ»։

Աւելի քան մէկ ժամ տեւած հանդիպումը անցաւ փոխադարձ յարգանքի եւ հասկացողութեան մթնոլորտում։ Յայտնենք, որ սոյն հանդիպման գլխաւոր համադրողը եղած է Մեհդի Ֆարիդզադէ նախկին դիւանագէտ որ այժմ հանգստի կոչւած է, Միացեալ Ազգերի Կազմակերպութեան մօտ ներկայացնելով Իրանի Իսլամական Հանրապետութիւնը։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com