ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՒ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Կիրակի՝ թւականիս փետրւարի 21-ին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամ եւ ազգային գերեզմանատների հետ կապ՝ պրն. Ռաֆիկ Մելիք սէթեանը հանդիպեց ԻԻ հանրապետութիւնում Լեհաստանի դեսպանատան առաջին խորհրդատու՝ Վոյչէխ Օնոլթին եւ երկրորդ քարտուղար եւ քաղաքական խնդիրների պատասխանատու՝ Քամիլ Վիժբինիսքիի եւ մշակոյթի տարածման եւ մամուլի գործով օգնական՝ Թարանէ Քաբոլիի հետ:

Հանդիպումը կայացաւ դեսպանատան խնդրանքով, Դուլաբի շրջանում առկայ գերեազմանատների բարեկարգման աշխատանքների մասին իրազեկւելու նպատակով: Նշելի է, որ Լեհաստանի դեսպանատունը ներկայացուցիչն է այդ շրջանում գերեզմանատուն ունեցող երկրների: Պրն. Ռաֆիկ Մելիք սէթեանը լուսաբանական եւ գոհացուցիչ բացատրութիւններ տւեց, ներկաների կողմից հնչած հարցումներին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ