ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՒ ԹԵՀՐԱՆԻ ԱԶԱՏ ՀԱՄԱԼՍՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԼԵԶՒԻ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՏԵՂ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Կիրակի՝ թւականիս փետրւարի 21-ին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հերթական նիստին էին հրաւիրւել Թեհրանի «Ազատ» Համալսրանի Հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնի տնօրէն՝ դոկտ. Անդրանիկ Սիմոնեանը եւ ամբիոնի հովանաւոր հիմնադրամի ատենապետ՝ տկն. Իռեն Աբնուսեանը:

Հիւրերին ազգային առաջնորդարանի դահլիճում դիմաւորեցին, Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը եւ խորհրդի միւս անդամները: Ի հետեւումն ամբիոնի հովանաւոր հիմնադրամի կողմից ներկայացւած դիմումին, հանդիպման ընթացքին տեղի ունեցաւ խորհրդակցութիւն վերոյիշեալ ամբիոնին մասնակցող ուսանողներին նիւթական օժանդակութեան եղանակների վերաբերեալ: Խօսւեց նաեւ համալսարանի ընթացիկ հարցերի, մտահոգութիւնների, հայ երտասարդութեանը ուսուցման մէջ ներառելու կարեւորութեան եւ դասւանդման եղանակների բարելաւման կապակցութեամբ:

Թեմական խորհուրդը նաեւ իր հերթին խոստացաւ հնարաւորինս, հայոց լեզւի եւ գրականութեան պահպանման եւ ուսուցման ի խնդիր սատար հանդիսանալ հայ ուսանողին եւ ամբիոնի հովանաւոր հիմնադրամին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ