ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Սիրելի հայ ուսանող-ուսանողուհիներ եւ երիտասարդ-երիտասարդուհիներ՝

Ուրախութեամբ տեղեկացնում ենք, Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հրամանով, Whatsapp հասարակական սոցցանցում, բացւել է ազգային առաջնորդարանի Հանրային կապի հոգեւոր հարցերի վերահասու broadcast-ը, որի միջոցով հայ ուսանողները՝ համալսարանական եւ հասարակական կեանքում իրենց յուզող խնդիրները կը կարողանան անհատապէս ներկայացնել հոգեւոր պատասխանատուին, որի միջոցով կը ստանան իրենց պատասխանները:

Ներկայ պայմաններում, հայ ուսանող-ուսանողուհիներին եւ երիտասարդ- երիտասարդուհիներին յուզող խնդիրներից են՝ համալսարանում դասաւանդւող իսլամական առարկաներն ու դրանց վերաբերող խնդիրները եւ հասարակական հարցեր:

Այս միջոցով լիայոյս ենք, հայ երիտասարդի եւ ուսանողի հետ աւելի սերտ յարաբերութիւն ստեղծելով, կը կարողանանք փարատել վերոյիշեալ դժւարութիւնները:
Ուստի, Ձեր ընկերներին սոյն ցանցում ներառելու եւ հարցերի համար, կապւել՝ 0912-0231549 հեռախօսահամարին կամ դիմել Ձեր շրջանի ծխատէր քահանային:

ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊ