ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 10 Ապրիլի 2021;
Յիշատակ գլխատման Ս․Յովհաննէս Մկրտչի

Կիրակի 11 Ապրիլի 2021;
Կրկնազատիկ

Կիրակի 18 Ապրիլի 2021;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 29 Ապրիլի 2021;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 30 Ապրիլի 2021;
Ուր. ԻԷ օր Յինանց

Շաբաթ 01 Մայիսի 2021;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 02 Մայիսի 2021;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 03 Մայիսի 2021;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 04 Մայիսի 2021;
ԼԱ օր Յինանց

Չորեքշաբթի 05 Մայիսի 2021;
ԼԲ օր Յինանց

Հինգշաբթի 06 Մայիսի 2021;
ԼԳ օր Յինանց

Ուրբաթ 07 Մայիսի 2021;
ԼԴ օր Յինանց

Շաբաթ 08 Մայիսի 2021;
ԼԵ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՏԱՍԸ ԿՈՒՍԱՆԱՑ ՅԻՇԱՏԱԿՈՒՄԸ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ


Աւագ երեքշաբթին խորհրդով կապւած է նախորդ օրւայ հետ. Չորացած թզենու եւ 10 կոյսերի առակը մեզ յիշեցնում է, որ մենք մեր առաքինի գործերով հոգեպէս պէտք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստեանը, այլապէս կը չորանանք թզենու պէս եւ երկնքի արքայութիւնից դուրս կը մնանք հինգ յիմար կոյսերի նման:

Աւագ երեքշաբթի, երեկոյեան ժամերգութեան ընթացքին, եկեղեցու ատեանում կանգնում են տասը մանուկներ` խորհրդանշելով տասը կոյսերին եւ իրենց ձեռքին պահելով մոմեր: «Մանուկների ձեռքը վառւող մոմերը խորհրդանշում է հաւատքի լոյսը։

Օրւայ աւետարանական հատւածը հոգեւոր արթնութեան կոչ է անում. «Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք Տիրոջ գալստեան եւ ձեր բարի կամ չար գործերի քննութեան ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը»:

Այդ իսկ առիթով, երեքշաբթի թւականիս մարտի 30-ին Թեհրանի բոլոր եկեղեցիներում երեկոյեան ժամերգութեան պահին կատարւեց Տասը կուսանաց Յիշատակը։

Սուրբ Սարգիս Մայր Տաճարում` եկեղեցական արարողութեանը նախագահում էր թեմիս բարեխնամ Առաջնորդ` Տ. Սեպուհ. Ս. Արք. Սարգսեանը։ Յընթացս քարոզի Սրբազան Հայրը նախ անդրադարձաւ մեծ պահքի վերջին շաբաթւան, որը Քրիստոնեայ եկեղեցու կողմից, Աւագ կամ մեծ շաբաթ է կոչւում, որը իր մէջ խտացնում է Յիսուս Քրիստոսի եռամեայ գործունէութեան եւ ուսուցումների ամբողջութիւնը։ Երուսաղէմ մուտքով սկսում է Նրա ամենաիմաստալից շրջանը։ Ապա Սրբազանը Աւագ Շաբաթը, Աստծու սիրոյ արտայայտման ու բացայայտման շրջան բնութագրելով ասաց, որ այդ շրջանը Աստծու ողորմածութեան եւ Հայրական գութի արտայայտման շրջան է, որը հանդիպում է մարդկային ապերախտութեան։ Ապա անդրադառնալով օրւայ խորհրդին ակնարկեց այն ճշմարտութեան, որ ամէն մարդ իր կեանքի ընթացքում պատրաստ պիտի լինի դիմաւորելու Քրիստոսին։ Ապա յաւելեց «Քանի, որ յայտնի չէ Տիրոջ գսլստեան ժամանակը հաւատացեալը ամէն պահ պիտի ունենայ Նրան դիմաւորելու պատրաստութիւնը։ Ապա լուսաբանելով իր խօսքը, շեշտեց թէ Աստծու կամքի համաձայն ապրելով է ստացւում այդ պատրաստութիւնը։ Գործընթաց որի կարեւոր ազդակներն են աղօթական կեանքն ու ողորմածութիւնը»։

Սրբազանը իր խօսքը շարունակելով յորդորեց, որ մարդը պիտի հաւատքով ապրի իր կեանքը, կեանք` որ հեռու պիտի լինի տատամսումից եւ տարակուսանքից, կեանք` որի ընթացքին հաւատացեալը Պետրոս առաքեալի նման իր աչքերը Տիրոջ յառած ու Նրա ձեռքից բռնած պիտի յաղթահարի կեանքի փոթորիկներին։

Ի վերջոյ Սրբազան Հայրը ակնարկելով մեր ժողովուրդի արդի դժւարութիւններին ասաց, որ հայ ժողովուրդը հինգերորդ դարի նման կանգնած լինելով ճակատագրական իրավիճակում կոչւած է իր հաւատքով զօրացած ու գօտեպնդւած յաղթահարելու իր դէմ ծառացած մարտահրաւէրները։

Նա ակնարկեց այն պատմական իրողութեան` որ մեր ժողովուրդը այս անգամ եւս ինչպէս վարդանանց պատերազմի պարտութիւնից երեսուն տարիներ յետոյ Նւարսակի դաշնագրով տիրացաւ իր արդար իրաւունքներին, այս անգամ եւս հեճուկս հակառակ հոսանքնրի պիտի ստանայ իր իրաւունքները նոր օրերի Վահան Մամիկոնեանների վերայայտումով։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com