Հանդիպում Պատգամաւորի գրասենեակում

Երեքշաբթի, ապրիլի 6-ի կէսօրին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամ եւ Հայոց Ցեղասպանութեան 106-ամեակի ոգեկոչման յանձնախմբի հետ կապ՝ Հարմիկ Աւետեանը եւ նոյն յանձնախմբի նախագահ՝ Ալէքս Կարապետեանը հանդիպեցին Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանին:

Հանդիպումը տեղի ունեցաւ պատգամաւորի գրասենեակում, որի ընթացքին քննարկւեց յանձնախմբի յառաջիկայ ծրագրերը: Եղան մտքերի փոխանակում ծրագրերը առաւել որակեալ կազմակերպելու նպատակաով: Պատգամաւորը եւս իր հերթին պատրաստակամութիւն յայտնեց սատարել յանձնախմբի աշխատանքներին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ