ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Նկատի ունենալով երկրում տիրող համաճարակային ահաւոր իրավիճակը եւ կորոնավիրուսից վարակւածների ու մահւան աճի արձանագրումը, Թեմիս հաւատացեալ եւ բարեպաշտ զաւակների ուշադրութեանն ենք յանձնում, ցնոր տնօրինում միայն Թեհրանի երեք եկեղեցիներում (Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր լուսաւորիչ) մատուցւելիք Ս. եւ անմահ Պատարագները կանցկացւեն դռնփակ՝ առանց հաւատացեալների մասնակցութեան։

Նշելի է ընդհանրապէս եկեղեցական արարողութիւնները, որոնք մատուցւելու են Ս. Սարգիս մայր եկեղեցում, ուղիղ հեռարձակւելու են Քրիստոնէական դաստիարակչութեան բաժանմունքի Instagram-ային էջով (t.h.t.krisdoneagan):

Դիւան Ազգային Առաջնորդարանի
Թեհրանի Հայոց Թեմի
14.04.2021