ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Պատմութիւնը չի մոռանում ոչինչ, թէ՛ արդարութիւնը եւ թէ՛ անարդարութիւնը...Մարդկանց հոգիներում չի ուրանում ճշմարտութիւնը:
Պատմական յիշողութիւնը վերածւում է վճռականութեան...Որի գոյութիւնը դառնում է մեր էութեան մի մասը եւ մղում է մեզ իրագործելու նպատակները:

Նկատի ունենալով երկրում տիրող համաճարակի հետ կապւած սահմանափակումները Հայոց Ցեղասպանութեան 106-ամեակի ոգեկոչման արարողութիւնը եւ ծաղկեմատոյցը տեղի է ունենալու Ապրիլի 24-ի առաւօտեան ժամը 11-ին, Ս. Սարգիս եկեկեցում, որտեղ միայն ներկայ են լինելու սահմանափակ թւով՝ ազգային կառոյցների եւ միութիւնների մէկական ներկայացուցիչները:

Մեր պահանջատէր ժողովրդին հրաւիրում ենք առցանց հետեւել վերոյիշեալ արարողութեան հետեւեալ instragram-ային Tehranprelacy եւ facebook-եան`Tehran prelacy հասցէներով:

Նաեւ հարկ է նշել, որ մեր սիրելի հայրենակիցները իրենց յարգանքի տուրքը կարող են մատուցել Ապրիլեան մեծ եղեռնի բիւրաւոր նահատակներին Ապրիլի 25-ից 28-ը Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում ժամը 11-ից 20-ը, յարգելով բոլոր առողջապահական սկզբունքներն ու կանոնները: Տեղեկացնում ենք, որ նշւած օրերին եկեղեցիներում հաւաք տեղի չի ունենալու: Իւրաքանչիւր ոք, իր յարգանքի տուրքը մատուցելով թողնելու է պատկան եկեղեցու տարածքը:

Թ.Հ.Թ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ
106-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ