Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ԱՐԺ. Տ. ԿՈՄԻՏԱՍ ԱՒԱԳ ՔԱՀԱՆԱՅ ՂԱՐԱԽԱՆԵԱՆԻ ԵՒ ԱՐՑԱԽԵԱՆ ԳՈՅԱՄԱՐՏԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Կիրակի՝ թւականիս մայիս 9-ի առաւօտեան Ս․ Սարգիս, Ս․ Գրիգոր Լուսաւորիչ եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցիներում կորոնաժահրի համաճարակից գոյացած սահմանափակումների բերումով, դռնփակ կարգով կատարւեց հոգելոյս Արժ․ Տ․ Կոմիտաս Աւագ Քահանայ Ղարախանեանի հոգեհանգստեան արարաողութիւնը, որը հեռարձագւեց համացանցով։

Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահում էր, Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը եւ պատարագիչն էր՝ Արժ․ Տ․ Արիստակէս Քահանայ Շահմիրեանը։ Արարողութեանը ներկայ էր հանգուցեալ Տէր Հօր՝ Երէցկին-Տիրամայր Լիդուշ Իսայեան-Ղարախանեանը։ Առաջնորդ Սրբազան Հայրը բնաբան առնելով Յովհաննու Աւետարանի Բարի Հովւի յատկութիւնները բնորոշող 10-րդ գլխում յիշւած յորդորները՝ գլխաւորաբար, «Ես ճանաչում եմ իմիններիս եւ նրանք ճանաչում են Իմ ձայնը» ակնարակեց, որ Յիսուսի առաքեալները Նրա քաջալերական խրատներով քարոզեցին ու գործեցին իրենց վստահւած անդաստանում եւ իրենց կեանքով վկայեցին Աւետարանական ճշմարտութիւններին եւ Քրիստոսահիմն եկեղեցին առաջնորդեցին կրակի եւ սուրի միջով ու հասացրին յաղթանակի։ Նա իր խօսքերում յաւելեց, որ Քրիստոսի եեկեղեցին իր սկզբնական շրջանին բազում հալածանքների ենթարկւելով հանդերձ երբեք չտկարացաւ եւ շարունակեց իր առաքելութիւնը։ Ապա իրական հոգեւոր հովւին բնորոշելով ասաց․ «Իրական հովիւն այն է, որ իր անձը նոյնացնում է իր կոչումին եւ էութեան հետ, ծառայում է իր ժողովրդին՝ մոռանալով իր եսը եւ իր անձը, եւ Քրիստոսի առաքեալները այս հասկացողութեամբ գործեցին եւ կատարեցին իրենց վստահւած հունձքը առանց տրտմութեան եւ անտրտունջ»։

Նա յաւելեց, որ անձնդիր հովիւն իր անձը դնում է իր հոգեւոր հօտի համար, եւ ծառայում է անմնացորդ կերպով, եւ անխոնջ կերպով աշխատելով իր հաւատքը գործի է վերածում, որպէսզի իր կեանքի օրինակով մարդկանց դէպի Քրիստոս առաջնորդի։ Սրբազան հայրը անդրադառնալով Տէրունի այս խօսքին թէ․ «Հունձքը շատ է, բայց մշակները քիչ» ակնարկեց այն իրողութեան, որ այսօր եկեղեցին բոլոր ժամանակներից աւելի տագնապում է քաջ ու բարի հովիւների բացակայութեան պատճառով:

Սրբազան Հայրը իր քարոզի երկրորդ բաժնում հոգելոյս Տ․ Կոմիտաս Աւագ․ Քահանայ Ղարախանեանի դառն մահւան, ակնարկելով, ասաց. «Նրա վաղաժամ մահը ոչ միայն ցաւ եւ վիշտ պատճառեց իր անմիջական հարազատներին այլ նաեւ մեզ նրա լծակիցներին եւ ժողովրդին, յատկապէս իրեն վստահւած հոգեւոր հօտին»:

Սրբազան հայրը այս բաժնում բնութագրելով հոգելոյս Տէր Հօրը, ասաց. «Նա վաւերական եւ օրինակելի քահանայ լինելով, իր ամբողջ կեանքի ընթացքին, հետեւելով իր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի օրինակին, իր անձը դրել է իր ժողովրդի համար, եւ այսպիսով մատուցւե’լ է իր Աստծուն, եկեղեցուն եւ ժողովրդին»։ Նա յաւելեց, որ Տէր Կոմիտաս Հայրը, ամէն բանից առաջ ճանաչեց իր հօտը, ականէ անւանէ, եւ այս ճանաչողութիւնն էր, որ նրան սիրելի դարձրեց իր ժողովրդին։ Սրբազան Հայրը դարձեալ ակնարկելով հոգեւորականի անձին, ասաց, որ իրական հոգեւորականը այն է որ կարողանում է հաղորդակցւել իր ժողովրդի հետ ու տէր կանգնել նրանց։

Նա դարձեալ ակնարկելով Տէր Հօրը յաւելեց. «Նա որպէս յանձնառու եւ հաւատացեալ անձ, երեք տարիներ շարունակ Անթիլիսաում տքնաջան աշխատանքով պատրաստւեց իր առաքելութեան համար։ Նա որպէս հոգեւոր հովիւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցին իր տան պէս՝ իր գուրգուրանքի, ուշադրութեան եւ սիրոյն արժանացնելով ոչ մի ջանք չխնայեց դրա եւ հաւատացեալների պայծառացման եւ շինութեան համար, երեւոյթ որ նրան երկնային եւ հոգեւոր բաւարարութիւն էր պարգեւում»:

Սրբազան Հայրը իր խօսքը շարունակելով ասաց. «Մատաղ սերնդին եւս կիրակնօրեայ դպրոցի ճամբով, ջամբում էր հայ ուղղափառ հաւատքն ու նրանց ուսուցանում էր հայ եկեղեցու շարականներն ու արարողակարգը եւ այսպիսով Ս․ եկեղեցու յարկի տակ պատրաստում էր յանձնառու սպասաւորներ, եւ թելադրում էր իրենց մասնակցութեամբ իրենց հոգևոր լուման ներդնեն ի սպաս եկեղեցու շինութեան»։

Սրբազան հայրը եզրակացնելով իր խօսքը, ասաց, այն ինչ որ նա արեց՝ արեց իր հաւատքի շնոհիւ, եւ անուղղակիօրէն իր կեանքի օրինակով դաստիարակեց իր ժողովրդին։ Նա իր եկեղեցին սիրեց եւ աշխատեց դրա պայծառութեան համար․ սիրեց իր ժողովուրդը եւ իր ամբողջութեամբ շաղաղւեց նրանց առօրեային։ Սգւորին դառաւ վշտակից եւ ուրախացողի հետ եղաւ խնդակից եւ կամաւոր այցելութիւններով, որպէս բարի հովիւ հաղորդակից եղաւ իր ժողովրդի կեանքին։ Եւ այսօր հողով նոյնիսկ չի ծածկւի նրա յիշատակը:

Սրբազան հայրը նաեւ անդրադարձաւ օրւայ խորհրդին, եւ ակնարկեց մայիսեան եռատօնին՝ յատկապէս Շուշիի ազատագրման տարեդարձին՝ ասելով, որ առաջին անգամը լինելով մենք այդ տօնը տօնակատարում ենք, երբ մեր քաղաքը վերագրաւած է մեր ոխերիմ թշնամու կողմից, որը վայրագօրէն աւերում եւ ոչնչացնում է այն ամէն ինչը որ գեղեցիկ է, եւ այսօր ցաւօք տեսնում ենք եւ թէ լսում, թշնամին ինչպէս է մեր եկեղեցիներն ու յուշակոթողները ոտքի կոխան դարձնում եւ այսպիոսվ մեր հայրենիքը ենթարկում մշակութային ցեղասպանութեան։ Ապա ակնարկեց այն ճշմարիտ իրողութեան, որ թշնամին ցայսօր չի փոխել իր բնոյթը եւ երբեւից է հնարաւոր չէ, նրան ընդունել որպէս բարեկամ այնքան ժամանակ, որ նա փորձում է իրագործել իր համաթուրանական ծրագիրը։ Սրբազան հայրը իր խօսքի վերջում պանծացնելով Արցախի երկրորդ գոյամարտի եւ Շուշիի ազատագրման ընթացքում յաւիտենացած քաջերի յիշատակը, յոյս յայտնեց Աստծուն ապաւինելով պիտի տէր դառնանաք մեր արդար իրաւունքներին։

Վերջում կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն հոգելոյս Արժ. Տ. Կոմիտաս Աւագ Քահանայի, Շուշիի ազատագրման եւ ընդհանարապէս Արցախի գոյամարտի նահատակների հոգինների հանգստեան համար:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com