Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹԻՒՆ

Ուրբաթ, 14 մայիս 2021 թ.-ի երեկոյան, Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի օրհնութեամբ եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Երիտասարդական յանձնախմբի կազմակերպութեամբ, կայացաւ երիտասարդական խորհրդակցական առցանց հանդիպում։

Հանդիպման մասնակցել էին զանազն թեմերի եւ շրջանների երիտասարդ-ուհիներ, ինչպէս նաեւ յանձնախմբի անդամ միաբան Հայրեր։ Թեհրանի թեմից նաեւ մասնակցել էին բրշ․ սարկաւագուհի Անի Քրիստի Մանւէլեանն ու Արգին Տէր Մկրտչեանը։

Ծրագիրն սկսեց աղօթքով, ապա Գերշ․ Տ․ Մեսրոպ Եպս․ Սարգսեանը արտայայտեց բացման խօսքը։ Երիտասրդները նաեւ առիթ ունեցան վայելելու Վեհափառ Հայրապետի հայրական խօսքերն ու խրատները։ Վեհափառ Հայրապետը շեշտեց երիտասադութիւնը մեր եկեղեցու, հայրենիքի, գաղութների եւ ընդհանրապէս մեր ժողովրդի կեանքի բոլոր մարզերում կոչւել են աւելիով ներկայութիւն դառնալու, որովհետեւ երիտասարդութիւնը ոչ միայն մեր ներկան են այլ մեր ապագան եւ չենք կարող մեր ապագան կերտել առանց երիտասարդութեան ներկայութեան։

Սոյն հանդիպման նաեւ զեկոյցներ ընթերցւեց՝ Հոգշ․ Տ․ Պետրոս Վրդ․ Մանուէլեանի, Հոգշ․ Տ․ Զարեհ Վրդ․ Սարգսեանի եւ Հոգշ․ Տ․ Յովակիմ Վրդ․ Բանճարճեանի միջոցով։

Իսկ վերջի բաժնում Հոգշ․ Տ․ Պարոյր Վրդ. Շէրնէզեանի առաջնորդութեամբ տեղի ունեցաւ քննարկումներ եւ առաջարկներ հայ երիտասարդութեան դերը առաւել եւս շեշտելու նպատակասլաց մօտեցումով։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ