ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՀԵՏ

Կիրակի, 30 մայիս 2021 թւականի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Կրթական խորհրդի փոխատենապետ՝ Կարինէ Բալըքճեանին, ատենադպիր՝ Մելինդա Քեարիմ Մասիհին եւ նիւթականի պաասխանատու՝ Կարօ Պետրոսեանին: Հանդիպմանը ներկայ էր նաեւ քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանը:

Հանդիպման ընթացքին խորհրդի ներկայացուցիչները Սրբազան Հօրը զեկուցեցին իրենց աշխատանքների մասին եւ հիմնական խօսւեց երէք հարցերի մասին՝ Կոնկուրսի հարցերի, հանգստի կոչւելիք ուսուցիչների եւ ընդհանրապէս կրօնի ուսուցիչների աշխատանքների մասին:

Սրբազան Հայրը յայտնեց, որ հիմնովին վերատեսութեան են ենթարկւում կրօնի դասագրքերը տարրականից միջնակարգ եւ այդ ուղղութեամբ տարւում են անհրաժեշտ աշխատանքները: Այնուհետ խօսւեց ընդհանրապէս դպրոցների վերադասաւորման հարցի կապակցութեամբ եւ կրթադաստիարակութեան այլ հարցերի կապակցութեամբ:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապ