Արա Շահվերդեանի անակնկալ այցը՝ աւարտական քննութիւններին տեղամաս ծառայող հայկական դպրոցներ

Չորեքշաբթի, յունիսի 2-ի առաւօտեան, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորն այցելեց հայոց ազգ. «Յ. Թովմասեան» եւ «Շանթ-Մարիամեան» դպրոցներ, որոնք նշւած են որպէս՝ միջնակարգ ա եւ բ օղակների աւարտական քննութիւնների տեղամաս:

Պատգամաւորին այցի ընթացքում ընկերակցում էին՝ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ներկայացուցիչներ՝ Մելինդա Քարիմ Մասիհիին եւ Օշին Ղահրամանեանը:

Արա Շահվերդեանն իր կատարած այցի մասին հարցին պատասխանելով «ԱԼԻՔ»-ին, նշեց, որ հաշւի առնելով երկրում տիրող համաճարակային յատուկ իրավիճակն ու նման կարգի քննութիւնների անցկացման կարեւորութիւնը, ստուգայցը փորձ էր մօտկից ծանօթանալու հիգիենայի կանոնների պահպանման կիրառմանը, ինչը կարող է նպաստել աշակերտներին առաւել անվտանգ մթնոլորտում յանձնել աւարտական քննութիւնները:

Լուրը՝ Ալիքից