Պրն. Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ

2021 թւականի յունիսի 9-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, ԻԻ խորհրդարանի Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան Պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին:

Պատգամաւորը յայտնեց, որ իրենք յատուկ հանդիպում են ունեցել նախագահական թեկնածու Այաթ. Ռայիսի շտապի գլխաւոր պատասխանատունների հետ, որոնք խոստացել են Սահմանադրական օրէնքի 881 յօդւածը, որ առնչւում է փոքրամասնութիւններին անպայմանօրէն վերատեսութեան ենթարկել: Պրն. Արա Շահվերդեանը զեկուցեց նաեւ, որ շատ լաւ հանդիպում է ունեցել երիտասարդութեան հետ: Սրբազան Հայրը իր գոհունակութիւնը յայտնեց կատարւած աշխատանքների կապակցութեամբ եւ միաժամանակ մեծապէս գնահատեց իր հետաքրքրութիւնը երիտասարդութեամբ: Թեմակալ առաջնորդը գնահատեց նաեւ իր այն կարգադրութիւնը որով իրանահայ մի խումբ կանայք հանդիպել են Իսլ. խորհրդարանի կանանց հարցերով ֆրակցիայի ներկայացուցիչների հետ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ