Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հսկումի Արարողութիւն Ս. Մինաս Եկեղեցում և Մասնակցութիւն Ակունք Պարային Համոյթի Ելոյթին

Մեծ պահոց շրջանին առաջնորդ Սրբազան հօր օրհնութեամբ եւ Կրօնական Խորհրդի կազմակերպութեամբ եկեղեցիներում տեղի են ունենում Արեւագալի եւ Հսկումի արարողութիւններ չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին։

 

 

Առաջնորդ Սրբազան հայրն ու քահանայից դասը շաբաթական հերթականութեամբ լինում են եկեղեցիներում եւ կատարում Արեւագալի սքանչելի ու հոգենորոգ արարողութիւնը, իսկ նոյն չորեքշաբթի եւ ուրբաթ երեկոներին կատարւող խաղաղական եւ հանգստեան ժամերգութիւնների (Հսկում) արարողութիւններին նախագահում եւ օրւայ առիթով քարոզում է Սրբազան հայրը։

Ուրբաթ 4 մարտ 2016-ի երեկոյեան Առաջնորդ Սրբազան հայրը ընկերակցութեամբ Մակար Սրբազանի մասնակցեց Ս. Մինաս եկեղեցում Հսկումի արարողութեան եւ այդ առիթով իր պատգամը փոխանցեց ներկայ հաւատացեալներին, շեշտելով մեծ պահոց արարողութիւնների իւրայատկութիւնն ու միտքն ու հոգին պայծառակերպող երեւոյթը։ Արարողութեան մասնակցեց նաեւ Արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը։

Արարողութեան աւարտին Եկեղեցական Խորհուրդը յատուկ հիւրասիրութեամբ պատւեց Սրբազան հայրն ու եկեղեցական դասն ու ներկայ հաւատացեալները։

Նոյն օրը գիշերը Սրբազան հայրը ներկայ գտնւեց Ակունք պարային համոյթի հիմնադրութեան երեսնամեակի նւիրւած համոյթի ելոյթին, որի աւարտին Սրբազան հայրը իր շնորհաւորանքի, գնահատանքի եւ օրհնութեան խօսքը փոխանցեց Ակունք պարային համոյթի պարուսոյց տիկին Կարինէ Մանուչարեանին եւ բոլոր գործակիցներին. «Պարը եւս երաժշտութեան կողքին մարդու հոգին ազնւացնող արւեստ է» ասաց Սրբազան հայրը, հայօրէն պիտի պարէք մինչեւ որ մի օր էլ այս պարերը պարէք Մասիս սարի լանջին, Մարութա, Սիփան եւ Նեմրութ սարերի լանջին»։

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 14 Սեպտեմբերի 2023;
Դ օր խաչի Բ Կորնթացիներ 9.10-10.6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.13-26։

Ուրբաթ 15 Սեպտեմբերի 2023;
Ե օր Ս. Խաչի պահոց Բ Կորնթացիներ 10.7-17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.37-49։

Շաբաթ 16 Սեպտեմբերի 2023;
Տօն Սրբոյ Եկեղեցւոյ ի նաւակատիս Սրբոյ Խաչին ԱՌԱԿՆԵՐ 3.9-17։ ԵՍԱՅԻ 66.12-16։ Ա ՏԻՄՈԹԷՈՍ 3.14-16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.22-42։

Կիրակի 17 Սեպտեմբերի 2023;
ԽԱՉՎԵՐԱՑ Եսայի 49.13-23։ Գաղատացիներ 6.14-18։ Յովհ. 3.13-21։

Երկուշաբթի 18 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի։ Յիշատակ Մեռելոց Եսայի 65.22-25։ Ա Կորնթացիներ 2.6-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.22-36։

Երեքշաբթի 19 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Բարուք 4.36-5.9։ Եբրայեցիներ 3.1-6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.12-22։

Չորեքշաբթի 20 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Սոփոնիա 3.14-17։ Եբրայեցիներ 9.11-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 16.13-19։

Հինգշաբթի 21 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Եսայի 2.1-6։ Եբրայեցիներ 12.18-27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 21.12-17։

Ուրբաթ 22 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի Զաքարիա 14.5-11։ Փիլիպեցիներ 2.5-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 19.16-22։

Շաբաթ 23 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի Եսայի 51.4-11։ Ա Տիմոթէոս 6.13-16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.37-52։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ