Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ

Կիրակի՝ թւականիս յունիսի 13-ին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հրաւէրով, խորհրդի 133-րդ նիստին հերթականութեամբ ներկայ գտնւեցին Ուսանողական ֆոնդի եւ Կարիքաւորներին օժանդակող մարմինների անձնակազմերը:

Հանդիպիպումների սկզբում Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը բարի գալստեան խօսքով հանդէս գալուց յետոյ գնահատեց նրանց ներկայութիւնը եւ երկամեայ գործունէութիւնը, որից յետոյ առիթ ընծայւեց նրանց արտայայտւելու իրենց ընթացիկ աշխատանքների վերաբերեալ:

Հանդիպման ընթացքում Ուսանողական ֆոնդի մարմնի անդամները արտայայտւելով մատնանշեցին, դիմողների թւի նւազման պատճառով ձեռնարկւել են քարոզչական աշխատանքներ, համայնքիս ուսանողներին իրազեկելու մարմնի գործունէութիւնը: Մարմինը նաեւ վերջին ամիսների ընթացքում ընթացիկ աշխատանքները առաւել սահուն դարձնելու նպատակով կիրառել է մի շարք փոփոխութիւններ: Հարկ է նշել ընդունւում են նոր դիմումներ, որոնց պայմանները մարմնի կողմից ուսումնասիրւելուց եւ հաստաւելուց յետոյ ներառւելու են ֆոնդի ցանկերում, ինչու չէ նաեւ առաւել բարերարների համագործակցութեամբ հնարաւոր կը լինի աւելի մեծ թւով սաններ ընդունել մարմնի ցանկերում:

Կ.Օ.Մ.-ի մարմնի կողմից նաեւ փոխանցւեց, որ կորոնավիրուսի ու տնտեսական տագնապից գոյացած անապահով ընտանիքների բարդութիւնները լուծելու նպատակով, թեմական խորհրդի հաստատմամբ, իրագործւեց կենտրոնի երկրորդ եւ երրորդ յարկերի վերանորգման եւ բնակելի դարձնելու ծրագիրը, որը իր աւարտին կը հասնի մօտ ապագայում, Թեմական խորհրդի եւ ազգիս բարերարների ներդրումով: Աշխատանքի իրականացման համար մինչ օրս յատկացւել է 900 միլիոն թուման, որի 450 միլիոն թումանը վճարւել է ազգային իշխանութեան կողմից իսկ շուրջ 450 միլիոն թումանը համայնքիս ազգային բարերաների միջոցով՝ շինանիւթի տրամադրմամբ եւ թէ նիւթական օգնութեամբ: Գործընթացն աւարտելու համար պահանջւում է շուրջ 200 միլիոն թուման:
Մարմինեը եւս զեկուցեց, որ իր հովանաւորութեան տակ գտնւող ընտանիքներին շարունակաբար պարէնային փաթեթներ մատուցելով, կատարել է իր ազգանպաստ աշխատանքը: Մարմնի ատենապետը նաեւ մատնանշեց այն իրողութեան, որ բարերարների օժանդակութիւնը եւ բարիացակամ մօտեցումը առաւել դիւրացնում է իրենց գործունէութիւնը, գործընթաց, որ նոր աւիշ եւ շունչ է ներարկում ազգային աշխատանքներին:
Հանդիպումների ընթացքին բոլոր ներկաների կողմից հնչեցին առաջարկներ եւ մտահոգութիւններ, որոնց լաւագոյն կերպով տնօրինման համար տեղի ունեցաւ խորհրդակցութիւն:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ