ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 19 Յուլիսի 2021;
Տօն՝ Սրբոցն Կիպրիանոսի եպիսկոպոսին եւ քառասուն եւ հինգ վկայիցն, եւ սրբոց կուսանացն Յուստինեայ, Եւփիմեայ եւ Քրիստինեայ

Երեքշաբթի 20 Յուլիսի 2021;
Տօն՝ Սրբոցն Աթանագինեայ եպիսկոպոսին եւ տասն աշակերտացն եւ հինգ վկայիցն

Չորեքշաբթի 21 Յուլիսի 2021;
Պահք

Հինգշաբթի 22 Յուլիսի 2021;
Տօն՝ Սրբոց նախահարցն` Ադամայ, Աբէլի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարօնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուէլի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէօնի եւ այլոց սրբոց նախահարցն

Ուրբաթ 23 Յուլիսի 2021;
Պահք

Շաբաթ 24 Յուլիսի 2021;
Սրբոցն որդւոց եւ թոռանց Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ՝Արիստակիսի, Վրթանիսի,Յուսկանն Գրիգորիսի եւ Դանիէլի։

Կիրակի 25 Յուլիսի 2021;
Վարդավառի երրորդ Կիրակի

Երկուշաբթի 26 Յուլիսի 2021;
Տօն՝ Սրբոց Մակաբայեցւոցն` Եղիազարու քահանային, Շամունեայ եւ եօթն որդւոց նորին

Երեքշաբթի 27 Յուլիսի 2021;
Սրբոց երկոտասան մարգարէիցն՝ Ովսեայ, Ամովսայ, Միքիայ, Յովելայ, Աբդիու, Նաւումայ, Ամբակումայ, Յովնանու, Սոփոնեայ, Անգեայ, Զաքարեայ եւ Մաղաքեայ

Չորեքշաբթի 28 Յուլիսի 2021;
Պահք

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ԸՆԴՈՒՆԵՑ ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՏԵՆԱՊԵՏԻՆ

Շաբաթ, 19 յունիս 2021 թ.-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ պրն. Ալֆրէդ Կարապետեանին, որը եկած էր կրթական ոլորտում որոշ հարցերի շուրջ Սրբազան Հօր կարծիքը ստանալու համար:

Սրբազան Հայրը հարկ եղած լուսաբանիչ բացատրութիւններ տւեց ատենապետին ու յայտնեց, թէ որոշւած է նամակ յղել Գիտութիւնների նախարարութեան մի անգամ եւս շեշտելու համար, որ Գործք Առաքելոց եւ Կորնթացիններին գրւած նամակը կոնկուրսի համար չեղեալ պէտքէ համարել, իսկ Յովհաննէս Աւետարանը այս հանգրւանին կը մնայ, մինչեւ որ կարելի լինի Մարկոսի Աւետարանի պարսկերէնի թարգմանութիւնը վաւերացնել, պատասխանաու գրասենեակի կողմից:

Սրբազան Հայրը գնահատեց խորհրդի տարած աշխատանքը եւ յայտնեց նոյն հետեւողականութեամբ շարունակել գործընթացը մինչեւ վերջնական արդիւնքի գրանցումը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com