ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՇՆՈՐՀԱՒՈՐԱՆՔԸ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը շնորհաւորել է այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիին` Իրանի նախագահի պաշտօնում ընտրւելու առիթով:

Ստորեւ նորկայացւում է շնորհաւորական նամակի բովանդակութիւնը.


Մեծարգոյ՝
Նորին Վսեմութիւն նոր ընտիր նախագահ
Իրանի Իսլամական Հանրապետութեան
Այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի

Սրտի անհուն ուրախութեամբ լսեցի ձեր բարեբաստիկ եւ երջանկաբեր ընտրութեան լուրը, որպէս Ի.Ի.Հ. 8-րդ նախագահ:
Աշխարհի դժւար պայմանների մէջ ստանձնում էք պատասխանատւութիւնը, Իրանն ու Իրանի ժողովուրդը առաջնորդելու խաղաղութեան, բարգավաճման եւ նորանոր նւաճումների: Մենք աղօթում ենք, որ ամենաբարին Աստւած ձեզ զօրավիգ եւ պաշտպան լինի, ձեր դժւարին առաքելութեան մէջ: Ուրախութիւնն ունեմ Թեհրանի եւ Հիւսիսային մեր Թեմի ողջ ժողովրդի եւ ազգային իշխանութեան, Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի, Կրօնական ու Թեմական Խորհուրդների, Հաշւեքննիչ Մարմնի, Եկեղեցական Խորհուրդների, ժողովականութեան եւ անձնապէս ձեզ յայտնլու մեր անկեղծ շնորհաւորութիւնները եւ բարեմաղթանքները:
Ուրախութեամբ յիշում ենք նաեւ այն պահը, որ Ձեր հետ մասնակցեցանք Մաշհադում կազմակերպւած միջազգային համագումարին:
Թող Աստւած օրհնէ Ձեզ եւ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը. Ամենալաւագոյն մաղթանքներով:

ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ԵՒ ՀԻՒՍԻՍԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ