Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Յառաջիկայ ամսւայ ընթացքին բոլորւելու է Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի երկամեայ գործունէութեան ժամանակաշրջանը, այդ իսկ առիթով խորհուրդս խորհրդակցական հանդիպումներ է կազմակերպում կառոյցիս մարմինների անձնակազմերի հետ, երախտագիտութիւն յայտնելու իրենց երկամեայ գործունէութեան համար, միեւնոյն ժամանակ ուկնդրելու նրանց հարցերն ու խնդիրներն, ապագայում առաւել արդիւնաւէտ գործունէութիւն ծաւալելու նպատակով։

Չորեքշաբթի՝ թւականիս յունիսի 30-ին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հրաւէրով, խորհրդի 137-րդ նիստին հերթականութեամբ ներկայ գտնւեցին Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի Հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախումբը, շինարարական մարմինը եւ դատական խորհրդը:

Հանդիպման սկզբում Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանի բարիգալստեան խօսքից յետոյ, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի Հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի անդմաները հակիրճ բացատրութիւններ փոխանցեցին իրենց ընթացիկ աշխատանքների վերաբերեալ ապա ներկայացրեցին իրենց հարցերը։ Արծարցւած հարցերից 7 հայ նահատակների մասին էր, որոնք ցայդ համարւում են պատերազմի անյայտ կորած զինւորներ, որոնց աճիւնը գտնելու նպատակով, Իրանի զինւած ուժերի ընդհանուր շտապի անյայտ կորածների որոնման կոմիտէիի հետ հարկ եղած համադրումները կատարելուց յետոյ, ԴՆԹ թեստերի օգնութեամբ պէտքէ գտնել նրանց դիերը, պատշաճ թաղման կարգը կատարելու նպատակով: Այդ իսկ առիթով մարմնի անդամները առաջարկեցին Նոր Բուրաստանում տեղակայւած նահատակների յուշարձանի վրայ յաւելել նշւած նահատակների անւանացանկը:

Շինարարական մարմնի անդամները յընթացս իրենց առնչւող հարցերի փոխանցման, աշխատանքների ընթացքը առաւել սահուն դարձնելու, աշխատանքները կենտրոնացնելու եւ կատարւածը վերադաս խորհրդիս արագօրէն փոխանցելու նպատակով, առաջարկեցին օգտգործել առօրեայ մեթոդներ ու հնարաւորութեանս պարագային ընդունել լիաժամ պաշտօնեայ:

Դատական խորհրդի անդամները եւս իրենց հերթին արտայայտւեցին իրենց խնդիրեների եւ դժւարութիւնների մասին, կարեւորելով փաստաբան անձնաց անդամակցութիւնը խորհրդի անձնակազմում, ինչպէս նաեւ մանրամասնութեամբ զեկուցեցին սոյն շրջանում կատարւած բարեփոխումների եւ ամուսնալուծութիւնների հիմնական դրդապատճառների վերաբերեալ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ