ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ Հ.Բ.Ը.Մ. ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ

Շաբաթ, օգոստոսի 7-ին, Ազգային առաջնորդարանի դահլիճում, Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը, նոյն խորհրդի անդամներ՝ Խաչատուր Խաչատրեանը, Մարլէն Աշուղեանը և Կարօ Պետրոսեանը հանդիպում են ունեցել Բարեգործական ընդհանուր միութեան անդամներ՝ Թայիկ Տէր Դանիէլեանի, Մարի Մարտիրոսեանի, Ռոման Սարգսեանի և Վահէ Միրզաբէգեանի հետ:

Հանդիպումը՝ իրականացւեց Կրթական խորհրդի հրաւէրով, որտեղ մասնաւորապէս քննարկւել է դպրոցների վերադասաւորմանը վերաբերւող բազմաթիւ հարցեր: Կրթական խորհրդի կողմից ներկայացւել է կատարւած մի շարք ուսումնասիրութիւնների արդիւնքներ:

«Դպրոցների վերադասաւորում» թեմայով հանդիպումները լինելու են շարունակական, իսկ հետագայ համատեղ աշխատանքներն էլ աւելի արդիւնաւէտ` հայկական դպրոցների զարգացման համար:

Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ