ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԴՈՒԼԱԲ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ

Վերջին օրերի ընթացքում արտերկրեայ լրատւամիջոցների կողմից Դուլաբի գերեզմանատան կապակցութեամբ հաղորդւած ապատեղեկատւութեան բերումով Համայնքիս մօտ առաջացած մտահոգութիւնները փարատելու նպատակով, երեքշաբթի թւականիս օգոստոսի 17-ին, Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ՝ Ի.Ի. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանի, Խորհրդի անդամ եւ զոյգ Գերեզմանատների կապ՝ պրն. Ռաֆիկ Մելիքսէթեանի եւ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Զօրիկ Կարապետեանի այցելեցին Դուլաբի հայոց գերեզմանատուն։ Սոյն այցելութեանն ընկերակցում էր նաեւ Թեհրանի Քաղաքապետարանի 14-րդ շրջանի երկրորդ բաժնի Քաղաքապետը։

Պատւիրակութիւնը այցելութեան ընթացքում շրջեց Գերեզմանատան ամբողջ տարածքը նաեւ այցելեց Ս. Յովհաննէս մատուռ եւ դիտորդն եղաւ տարածքի բնականոն իրավիճակին։

Հարկ է նշել եւ վստահեցնել մեր սիրելի ժողովրդին, որ Ազգ. Իշխանութիւնն ընդմիշտ՝ անյապաղ եւ ամենայն բծախնդրութեամբ հետամուտ եւ վերահասու է Համայնքիս իրաւունքներին։

Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
17.08.2021