Շաբաթ, օգոստոսի 14-ին, Ազգային առաջնորդարանի դահլիճում, Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը, փոխատենապետ Կարինէ Բալըքճեանը, նոյն խորհրդի անդամներ՝ Խաչատուր Խաչատրեանը, Ալենուշ Շահնազարեանը և Մարլէն Աշուղեանը հանդիպում են ունեցել «Մարիամ» հաստատութեան դպրոցների ներկայացուցիչներ` Կարինէ Մարգարեանի, Ֆրէդ Աշուղեանի և Քլարիս Մատթէոսեանի հետ:
Հանդիպումը՝ իրականացւեց Կրթական խորհրդի հրաւէրով, որտեղ քննարկւել է դպրոցների վերադասաւորմանը վերաբերւող բազմաթիւ հարցեր: Կրթական խորհրդի կողմից ներկայացւել է կատարւած մի շարք ուսումնասիրութիւնների արդիւնքներ` «Դպրոցների վերադասաւորում» թեմայով: Նմանատիպ հանդիպումները կրելու են շարունակական բնոյթ, իսկ հետագայ համատեղ ջանքերն էլ առաւելագոյնս ի գործ կը դրւեն հայկական դպրոցների պահպանման, զարգացման և բարգաւաճման համար:
Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ
View the embedded image gallery online at:
https://tehranprelacy.com/9-content-hy/news-hy/3455-2021082302#sigProId3b646634eb