ՏՕՆԵՐ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 16 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Եկեղեցւոյ

Ուրբաթ 17 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Խաչի

Շաբաթ 18 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Խաչի

Կիրակի 19 Սեպտեմբերի 2021;
Բ կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 20 Սեպտեմբերի 2021;
Պահք:Տօն՝ Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեցւոյն

Երեքշաբթի 21 Սեպտեմբերի 2021;
Պահք

Չորեքշաբթի 22 Սեպտեմբերի 2021;
Պահք

Հինգշաբթի 23 Սեպտեմբերի 2021;
Պահք

Ուրբաթ 24 Սեպտեմբերի 2021;
Պահք

Շաբաթ 25 Սեպտեմբերի 2021;
Տօն՝ Սրբոցն Գէորգայ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՊԱՏԳԱՄԸ ԴՈԿՏ. ԱՀՄԱԴ ՆՈՒՐԻ ԶԱԴԷԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Խոր ցաւով իմացայ մահը դոկտ. Ահմադէ Նուրիզադէի արեւելագէտ, հայագէտ, հայ գրականութեան մասնագէտ, թարգմանիչ եւ բանաստեղծ:
Նուրիզադէն երեւոյթ էր մեր գրականութեան պատմութեան մէջ, իբրեւ իրանցի խորապէս ուսումնասիրած հայոց լեզուն ու գրականութիւնը: Եղաւ ամուր կամուրջ հայ-իրանական գրականութեան պատմութեան մէջ: Քիչ է թիւը այն մտաւորականների, որոնք իրենց ազգի պատմութեան եւ գրականութեան հետ մէկ տեղ մասնագիտանում են նաեւ հայ գրականութեան մէջ: Նուրիզադէն հայրենասէր եւ հայասէր էր եւ իբրեւ այդպիսի անգնահատելի աշխատանք առաջ տարաւ հայ եւ պարսիկ ժողովուրդների փոխադարձ ծանօթացման եւ բարեկամութեան ամրացման ճամբով:

Իր կատարած գնահատելի աշխատանքը վստահաբար նպաստեց եւ նպաստելու է գրասէր հասարակութեան եւ ինչու չէ նաեւ նոր սերնդի փոխադարձ սիրոյ եւ յարգանքի առաւել զարգազման ընթացքում:

Ես անձամբ ճանաչել եմ հանգուցեալ Նուրիզադէին, որ իբրեւ պարսիկ հպարտանում էր հայութեան հետ ունեցած իր կապերով եւ գրական իր աշխատանքներով իբրեւ գրող եւ բանաստեղծ վստահաբար յատուկ տեղ ունենալու է մեր գրականութեան պանթէոնի մէջ:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
28.8.2021

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com