ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հաւատացեալ մեր ժողովրդի ուշադրութեան ենք յանձնում, որ յառաջիկայ կիրակի սեպտեմբեր 5-ին համաճարակային իրավիճակի բերումով Թեհրանի եկեղեցիներում (Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց, Ս. Գրիգոր լուսաւորիչ, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց եւ Ս. Մինաս) մատուցւելու է Ս. եւ Անմահ Պատարագ՝ դռնփակ կարգով։

Նշելի է, որ երեք եկեղեցիներում մատուցւող պատարագը եւ հոգեհանգստեան արարողութիւնը առցանց հեռարձակւելու է հետեւեալ Instagram-ային էջերով:

Ս. Սարգիս եկեղեցի՝
t.h.t.krisdoneagan
Ս. Թարգմանչաց եկեղեցի՝
s.targmanchax.yekeghexi
Ս. Գրիգոր լուսաւորիչ եկեղեցի՝
grigor.lusavorich.church

Դիւան Ազգային Առաջնորդարանի
Թեհրանի Հայոց Թեմի
2.09.2021