ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Նկատի ունենալով Թեհրանում կորոնաժահրից առաջացած կարմիր իրավիճակի շարունակումը, Թեմիս հաւատացեալ եւ բարեպաշտ զաւակների ուշադրութեանն ենք յանձնում, որ յառաջիկայ կիրակի 12 Սեպտեմբեր 2021 թ.-ին վերացման Սուրբ Խաչի Սուրբ եւ Անմահ Պատարագը Թեհրանի Ս․ Սարգիս, Սուրբ Աստւածածին, Ս․ Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Թարգմանչաց, Սրբոց Վարդանանց եւ Սուրբ Մինաս եկեղեցիներում կը մատուցւի դռնփակ կարգով։

Սուրբ Պատարագի աւարտին, յարմարութեան դէպքում Ս․ Խաչի թափորի արարողութիւնը կը կատարւի եկեղեցիների շրջափակում, այլապէս ներսում։

Եկեղեցիներում մատուցւող պատարագը առցանց հեռարձակւելու է հետեւեալ Instagram-ային էջերով:
▪️Ս. Սարգիս եկեղեցի՝
t.h.t.krisdoneagan
▪️Ս. Թարգմանչաց եկեղեցի՝
s.targmanchax.yekeghexi
▪️Ս. Գրիգոր լուսաւորիչ եկեղեցի՝
grigor.lusavorich.church

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
8.9.2021