ԿԱՐԵՒՈՐ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ցաւօք վերջին օրերի ընթացքում տեղեկանում ենք, որ Իրանահայ մեր հայորդիները իրենց գաղութում կատարւած սուրբ պսակի եւ մկրտութեան արարողութիւնը անտեսելով, Հայրենիք կատարած այցելութիւնների ժամանակ կրկնակի պսակ եւ մկրտութիւն են կատարել տալիս, երեւոյթ, որ ոչ միայն մերժելի է այլ նաեւ հակառակ է Աւետարանական ուսուցումներին․ Այդ իսկ պատճառով Պօղոս առաքեալը ասում է․ «Մէկ Աստւած կայ, մէկ հաւատք եւ մէկ մկրտութիւն»։

Այսու մեր ժողովրդի զաւակներին յայտնում ենք, Հայաստանում որեւէ արարողութիւն կատարելու պարագային, ենթականերից պահանջւում է ծխատէր քահանայի հաստատմամբ, երեք վկաների վկաութեամբ հաստատագիր, որի հիման վրայ Ազգային առաջնորդարանի կողմից կըստանան պատշաճ արտօնագիր։ Հակառակ պարագային որեւէ արարողութիւն Հայաստանում անհնար կը լինի։

Այս առիթով Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք Սարգսեանը խօսել է Ն․Օ․Տ․Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, որը իր հայրական տնօրինումով նամակ է յղել Հայաստանի բոլոր թեմակալ առաջնորդներին, որպէսզի պարտն ու պատշաճը տնօրինեն։
Զայս հաղորդում ենք մեր ժողովրդի զաւակներին առ ի գիտութիւն։

ԴԻՒԱՆ ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
20.9.2021