ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

 

Մեր համայնքի սիրելի ժողովուրդին յայտնում ենք, որ այսուհետ, յետ մահու բոլոր արարողութիւնները (եօթօրէքի, քառասունքի եւ տարելիցի եւ այլն) կը կատարւեն հինգշաբթի եւ ուրբաթ օրերի ընթացքում հերթապահ քահանաների միջոցով։ Նշելի է շաբաթւայ ընթացքին բացառւում է որեւէ արարողութիւն, ի բացառեալ թաղման կարգից։

Երկրում տիրող համաճարակային պայմաններից ելնելով եւ ժողովրդի առողջութեան ապահովութեան ի խնդիր, Նոր Բուրաստանի գերեզմանատանը արարողութիւններից յետոյ խստիւ արգելւում է հոգեհացի անւան տակ որեւէ ձեւի կեր ու խումը։

Մեր թելադրութիւնն է, որ ննջեցեալի պարագաները փոխան հոգեհացի եւ ծաղիկի նւիրատւութիւն կատարեն եկեղեցուն կամ բարեսիրական հաստատութիւններին (Ծերանոցներ, Ակունք կենտրոն, Կարիքաւորներին Օժանդակող Մարմին):

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
20.9.2021