Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԻ ԵՒ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Չորեքշաբթի թւականիս հոկտեմբերի 27-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ փոխատենապետ Վահէ Թարոյեանի եւ Ազգային Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի, Իրանի Իսլամական Մշակոյթի եւ Առաջնորդութեան (Էրշադ) նախարարութեան կենտրոնում այցելեցին մշակութային հարցերի նորանշանակ տեղակալ՝ դոկտ. Եասէր Ահմադւանդի հետ:

Հանդիպման ընթացքում շնորհաւորելով պրն. Ահմադւանդին իր նոր պաշտօնի ստանձման կապակցութեամբ, ընդհանուր բացատրութիւններ փոխանցւեց համայնքիս իրավիճակի եւ մշակութային ոլորտին առնչւող հարցերի վերաբերեալ նաեւ նոյն ոլորտում հնարաւորութիւններ եւ դիւրութիւններ ստեղծելու եւ երկկողմ յարաբերութիւնների սերտացման կապակցութեամբ:

Դոկտ. Ահմադւանդն իր շնորհակալական խօսքն ուղղելով ազգ. Իշխանութեան ներկայացուցիչներին ընդգծեց նաեւ մշակութային ոլորտում Հայաստանի հետ յարաբերութիւնների ընդլայնման հեռանկարը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ