Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՒԵՑ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ՝ ԱՐՑԱԽԵԱՆ 44-ՕՐԵԱՅ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ԵՒ ԶՈՀԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Կիրակի 14 նոյեմբեր 2021-ի առաւօտեան, Թեհրանի գործող բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագից յետոյ տեղի ունեցաւ Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Արցախեան 44-օրեայ պատերազմի հայ զոհերի եւ նահատակների եւ նրանց հոգիների խաղաղութեան համար:

Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում Ս. պատարագին նախագահում էր Թեմի Առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը:

Ս. Սարգիս մայր եկեղեցու արարողութեանը ներկայ էին Իրանի Իսլ. Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր նորանշանակ դեսպան՝ Արսէն Աւագեանը եւ դեսպանութեան անձնակազմը, Ի.Ի.Հ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը եւ նոյն խորհրդի ներկայացուցիչները, «Ալիք» օրաթերթի ներկայացուցիչ եւ Օրաթերթի գլխաւոր խմբագիրը, Ազգային մարմինների ներկայացուցիչները եւ հաւատացեալների ներկայանալի թիւ:

Յընթացս Սուրբ եւ անմահ Պատարագի Առաջնորդ Սրբազան Հայրը ողջունեց ներկայութիւնը Հայաստանի հանրապետութեան Արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանին եւ դեսպանատան կազմին եւ Բարձրեալից առաւել ուժ եւ կորով մաղթեց վերջիններին:

Ապա Սրբազան Հայրը անդրադառնալով օրւայ Աւետարանական հատւածին, ուր Քրիստոսը մանկան օրինակով խոնարհութեան դաս է փոխանցում իր առաքեալներին եւ մեզ քրիստոնեաներիս յաւելեց, որ մանուկը ի բնէ մաքրութեան, խոնարհութեան, հոգեւոր ցնծութեան, պարզութեան խորհրդանիշ եւ ապագայի նկատմամբ յոյս ներշնչող արարած է իր ծնողին եւ իր անմիջական շրջապատին. Այն խորհրդանիշն է նաեւ անբասիր հաւատքի: Ապա Սրբազանը կենտրոնանալով Տիրոջ այն խօսքին որ ասում է. «Ով այս մանուկին ընդունի, ինձ ընդունած կը լինի» ասաց, որ այս խօսքը նշանակում է, որ ով մանուկի պարզ հաւատքով իրեն ընդունի տեղ պիտի գտնի յաւիտենականութեան մէջ. ապա ծաւալւելով հաւատքի գործօնի շուրջ՝ դա Պօղոս առաքեալի բառերով փրկութեան ազգակ համարեց: Սրբազան Հայրն իր քարոզի այս հատւածը այսպէս եզրակացրեց՝ Մանուկները իրենց անմեղունակ ներկայութեամբ, Աստծու ներկայութիւնն են երկրի երեսին, եւ Քրիստոսը այդ իմանալով յորդորեց իր առաքեալներին, որ իրենց հաւատքի, սիրոյ եւ յարաբերութեան մէջ մանուկների պէս անկեղծ լինեն: Հաւատքը, սէրը եւ հարազատութիւնը այն ազդակներն են, որոնցով օրհնւում է կեանքը:

Սրբազան հայրը յաւելեց, որ մեր՝ Քրիստոնեաներիս հաւատքի առարկան Արարիչ Աստւածամարդ Տէրն է, որ երկնից իջաւ եւ իր կեանքով մեզ համար բարի օրինակ դառնալով մարդկութեանը ուղղորդեց բարի կեանք ապրելու:

Առաջնորդ Սրբազան Հայրը ակնարկելով օրւայ առիթին ասաց՝ այսօր հոգեհանգստեան արարողութեամբ այս սուրբ կամարների ներքոյ ի մի ենք եկել ոգեկոչելու, Արցախեան գոյամարտի 44-օրեայ պատերազմին վասն հայրենեաց եւ վասն հաւատքի զոհւած նահատակների յիշատակի պանծացման եւ հոգւոց հանգստեան համար: Նահատակութիւնը մի իրականութիւն է, որ մեր ողջ պատմութեան ընթացքին, մեր ազգի անբաժան մասն է հանդիսացել: Նա յաւելեց, որ մեր ժողովուրդը թէեւ նահատակութեան եւ մահւան ճամբով է անցել, բայց ընդմիշտ մահւան յաղթելով յարութիւն է առել: Այդ նահատակներից են Ապրիլեան մէկ ու կէս միլիոն զոհերը, որոնք այսօր սրբադասւած կենդանի վկաներն են մեր հաւատքի եւ գոյատեւման: Հայ ժողովրդի դառն իրականութիւններից մինը թշնամի երկրների միջեւ կռւախնձոր լինելն է: Բայց կարեւորը, չյուսահատւելն ու հաւատքով ամրապնդւած մեր կեանքը շարունակելն է:

Անցեալ տարւայ արհաւիրքը ինչ տեղի ունեցաւ, չպիտի դառնայ սգոյ պատճառ, այլ Աւետարանական իրականութեամբ գօտեպնդւած պիտի յաղթենք մեր կեանքի նեղութիւններին եւ շարունակենք մեր կեանքը մեր վառ ու իրատես տեսիլքով:

Ազգայի Առաջնորդարանի Հանրային Կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ