Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ ԻՍԼ. ՄՇԱԿՈՅԹԻ ԵՒ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԿՐՕՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՍԷՅԷԴ ՄՈՋԹԱԲԱ ՄԻՐԴԵՀՂԱՆԻՆ

Կիրակի թւականիս նոյեմբերի 21-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Իսլ. Մշակոյթի եւ Առաջնորդութեան Կրօնական փոքրամասնութիւնների հիմնարկի պատասխանատու Սէյէդ Մոջթաբա Միրդեհղանին:

Հանդիպմանը ներկայ էին Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը եւ Ի.Ի.Հ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:

Հանդիպման ընթացքին անդրադարձ եղաւ փոքրամասնութիւնների գրասենեակի եւ Ազգ. Առաջնորդարանի հետ աշխատանքային կապերի եւ փոխյարաբերութիւնների նաեւ համայնքիս ազգային հասարակական միջոցառումների նկատմամբ ցուցաբերող բարիացակամ մօտեցման եւ սահուն ընթացքին:

Ազգային Առաջնորդարանի հանրային Կապ

 

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Նոյեմբերի 2021;
Ընծայումն Ս. Աստուածածնի երից ամաց ի տաճարն եւ Բարեկենդան Յինանաց պահոց.

Երկուշաբթի 22 Նոյեմբերի 2021;
Ա օր Յիսնակաց պահոց

Երեքշաբթի 23 Նոյեմբերի 2021;
Բ օր Յիսնակաց պահոց

Չորեքշաբթի 24 Նոյեմբերի 2021;
Գ օր Յիսնակաց պահոց

Հինգշաբթի 25 Նոյեմբերի 2021;
Դ օր Յիսնակաց պահոց

Ուրբաթ 26 Նոյեմբերի 2021;
Ե օր Յիսնակաց պահոց

Շաբաթ 27 Նոյեմբերի 2021;
Սրբոցն Գրիգորի Սքանչելագործին, Նիկողայոսի հայրապետին եւ Միւռոնայ եպիսկոպոսին

Կիրակի 28 Նոյեմբերի 2021;
Ա. Կիրակի Յիսնակի

Երկուշաբթի 29 Նոյեմբերի 2021;
Սրբոց կուսանացն` Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ

Երեքշաբթի 30 Նոյեմբերի 2021;
Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ