ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱՐՒԵՍՏԱԳԷՏ ԱՐԱՄԱԶԴ ՆԱԶԱՐԵԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆ-ԱՐՒԵՍՏԱՆՈՑ

Հինգշաբթի թւականիս նոյեմբերի 25-ին, «Ա.Մանուկեան» թանգարանի տնօրէնուհի Ալիս Շահմուրադեանը եւ աշխատակցուհի Սէրինէ Ռոստամլուն ընկերակցութեամբ Թեմական Խորհրդի անդամ եւ Թանգարանի կապ Ռաֆիկ Մելիքսէթեանի այցելեցին Թեհրանի գեղարւեստի ֆակուլտետի ճարտարապետութեան շրջանաւարտ Արամազդ Նազարեանի բնակարան եւ մտերմիկ զրոյց ունեցան տէր և տկն. Նազարեանների հետ։

Ճրտպ. Արամազդ Նազարեանը դեռ մանկուց սիրել եւ հետաքրքրւած է եղել նկարչութեամբ եւ իր աշխատասիրութեան շնորհիւ իւրացրել եւ բազում կտաւներ է ստեղծել, որոնք 2017 թւականին ցուցադրւեցին «Ա.Մանուկեան» թանգարանում եւ յիշեալ կտաւներից Սուրբ Թադէի վանքը պատկերած նկարչական կտաւը նւիրւեց «Ա.Մանուկեան» թանգարանին։

Տկն. Նազարեանը երկար տարիներ է ինչ զբաղւում է ասեղնագործութեամբ եւ նրա ձեռագործ աշխատանքներից մի քանի նմուշներ ցուցադրւել են 2019 թւականին կայացած «Հայ կանանց ձեռքի աշխատանքների» ցուցահանդէսում:

Մաղթում ենք քաջառողջութիւն մեր սիրելի արւեստագէտներին:

Ազգային Առաջնորդարանի հանրային Կապ