Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«Ա.ՄԱՆՈՒԿԵԱՆ» ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՒԵՑ ԵՒ ՇՆՈՐՀԱՆԴԷՍԸ ԿԱՏԱՐՒԵՑ ԻՐԱՆԻ ԳԻՒՏԱՐԱՐՆԵՐԻ ԽՄԲԻ ՆԱԽԱԳԾԱԾ ՍԱՐՔԻ

Կիրակի թւականիս դեկտեմբերի 12-ին, «Ա.Մանուկեան» թանգարանում ներկայացւեց եւ շնորհանդէսը կատարւեց Իրանցի երեք գիւտարարներ՝ Մահմուդ Ռեզա Գորջիի, Սալար Բասիրին եւ Մարջան Հաջի Ռահիմիի միջոցով նախագծւած եւ պատրաստւած՝ Թանգարանը խելացի դարձնելու սարքի, որի միջոցով ստուգւում են պատմական իրերի եւ ձեռագիր գրքերի պահպանման համար անհրաժեշտ պայմանները: ԻՍՆԱ-ի համաձայն՝ այս գիւտը գաղափարի ստեղծման պահից 4 ամիս անց անցել է փորձարարական փուլերը, ինչպէս նաեւ գիւտերի համաշխարհային մրցոյթից երկու ոսկէ մեդալ նւաճելուց յետոյ, որպէս փորձարկման առաջին կենտրոն տեղադւել է «Ա.Մանուկեան» Ազգային թանգարանում:

Սոյն ծրագրին Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին, ընկերակցում էին Թեմական խորհրդում Թանգարանի կապ Ռաֆիկ Մելիքսէթեանը եւ Տէր Յակոբ Քհնյ. Քեշիշեանը նաեւ ներկայ էին Իրանում թանգարանների ազգային կոմիտէի ԻԿՈՄ-ի նախագահ՝ Ահմադ Մոհիթ Թաբաթաբային, Իրանի պատմական եկեղեցիների պետական կենտրոնի տնօրէնուհի Շերլի Աւետեանը նաեւ «Ա.Մանուկեան» թանգարանի տնօրէնուհի Ալիս Շահմուրադեանը եւ աշխատակցուհի Սէրինէ Ռոստամլուն:

Համավարակային պայմաններում առողջապահական պրոտոկոլները յարգելու բերումով, տարբեր ժամերի կտրւածքով, թանգարան այցելեցին պետական հիւրեր նաեւ Ժնեւից՝ գիւտարարների համաշխարհային Ֆեդերացիայի գլխաւոր քարտուղարի տեղակալ դոկտ. Մասուդ Թաջբախշը:

Թեմակալ Առաջնորդը մեծապէս գնահատեց մտայղացումն եւ իրագործւած աշխատանքը ընդգծելով, որ դա արդիւնքն է Իրանում պատմամշակութային արժէքների նկատմամբ ցուցաբերւած ուշադրութեան:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 26 Մայիսի 2022;
Համբարձման Տօն

Կիրակի 29 Մայիսի 2022;
Երկրորդ Ծաղկազարդ

Կիրակի 05 Յունիսի 2022;
Հոգեգալուստ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 22 Մայիսի 2022;
Զ կիր Յինանց Ղկ. 14.25-15.32։ Գրծ. 20.17-38։ Ա. Յհ. 3.2-6։ Յհ. 9.39-10.10։ Մտ. 16.13-17.13։ Մր. 8.27-9.12։

Երկուշաբթի 23 Մայիսի 2022;
ԼԷ օր Յինանց Ղկ 16.1‐31։ Գրծ 21.1‐14։ Ա Յհ 3.7‐10։ Յհ 10.11‐21։ Մտ 17.14‐20։ Մր 9.13‐28։

Երեքշաբթի 24 Մայիսի 2022;
Գշ. ԼԸ օր Յինանց ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 17.1‐19։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 21.15‐26։ Ա Յովհաննէս 3.10‐20։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.22‐42։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.29‐49։

Չորեքշաբթի 25 Մայիսի 2022;
ԼԹ օր Յինանց Ղկ 17.20‐37։ Գրծ 21.27‐36։ Ա Յհ 3.2‐4.6։ Յհ 11.1‐46։ Մտ 18.10‐35։ Մր 10.1‐12։

Հինգշաբթի 26 Մայիսի 2022;
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ Ղկ. 18.1-14։ Գրծ. 1.1-14։ Մտ. 28.16-20։ Մտ. 19.1-15։ Մր. 10.13-27։

Ուրբաթ 27 Մայիսի 2022;
ԽԱ. օր Յինանց։ Սկիզբն պահոց Ղկ 18.15‐34։ Գրծ 21.37‐22.29։ Ա Յհ 4.7‐21։ Յհ 11.47‐54։ Մտ 19.16‐20.16։ Մր 10.28‐32։

Շաբաթ 28 Մայիսի 2022;
ԽԲ. օր Յինանց Ղկ. 18.35-19.28։ Գրծ. 22.30-23.11։ Ա. Յհ. 5.1-12։ Յհ. 11.55-12.11։ Մտ. 20.17-28։ Մր. 10.33-45։

Կիրակի 29 Մայիսի 2022;
Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ Ղկ. 19.29-48։ Գրծ. 23.12-35։ Ա. Յհ. 5.13-21։ Յհ. 12.12-23։ Մտ. 20.29-21.17։ Մր. 10.46-11.11։

Երկուշաբթի 30 Մայիսի 2022;
ԽԴ օր Յինանց Ղկ 20.1‐8։ Գրծ 24.1‐26։ Բ Յհ 1.1‐13։ Յհ 12.24‐26։ Մտ 21.18‐32։ Մր 11.12‐26։

Երեքշաբթի 31 Մայիսի 2022;
ԽԵ օր Յինանց Ղկ 20.9‐19։ Գրծ 24.17‐25.12։ Գ Յհ 1.1‐15։ Յհ 12.27‐43։ Մտ 21.33‐46։ Մր 11.27‐12.17։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ