Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՆԱԽԱՏՕՆԱԿ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ ՉԱՐՉԱՐԱՆԱՑ ԵՒ ԽՈՐ ՎԻՐԱՊ ՄՈՒՏՔԻ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ

Ուրբաթ 11 մարտ 2016-ի երեկոյեան Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում յընթացս երեկոյեան ժամերգութեան տեղի ունեցաւ նախատօնակ մեր հաւատոյ հօր ՛՛Ս. Գրիգոր Լուսաւորչի չարչարանց եւ մտանւելոյն ի Վիրապ՛՛ տօնին առիթով, նախագահութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ մասնակցութեամբ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի եւ եկեղեցու հովիւներ՝ Արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանի եւ Արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի։

Ուրախալի երեւոյթ էր տեսնել եկեղեցին լեցւած հաւատացեալներով, որոնք եկել էին ներկայ լինելու կրօնական արարողութեան։ 

Երեկոյեան ժամերգութեան աւարտին տեղի ունեցաւ նախատօնակի արարողութիւն։ Երգւեց Սուրբին նւիրւած ՛՛ Այսօր զւարճացեալ՛՛ շարականը իր հարցով եւ մեծացուսցէի եւ ՛՛ Ողորմեա՛՛ ի շարականներով, որի ընթացքին արարողութեան նախագահող առաջնորդ Սրբազանը բուրվարելով եկեղեցում շրջեց եւ ապա արարողութեան աւարտին ներկայ հաւատացեալներին տւաւ իր պատգամը։

Սրբազան հայրը առաջին հերթին բացատրեց, որ ամէն մեծ տօն ունենում է իր նախատօնակը, այսինքն տօնը կանխող հանդիսաւոր կրօնական արարողութիւնը եւ ապա Սուրբին նւիրւած շարականների ընթերցումով վերբերեց Ս. Գրիգոր Լուսաւորչի կեանքով դրսեւորւած իր արարատանման հաւատքն ու բարի ու անձնդիր հովւապետի դերը մեր եկեղեցու կեանքում։ Ս. Գրիգոր Լուսաւորիչը շարականագրի բառերով եղաւ ՛՛ Լուսազարդ շառաւիղ ՛՛ եւ կեանքի ճանապարհ, այլեւ ՛՛ մաքրագործ համեմող աղ ՛՛ եւ ՛՛պարծանքի թագ Արշակունիների՛՛։ Իր քարոզի վերջին բաժնում Սրբազան հայրը հրաւիրեց ներկաներին իրենց կեանքը հարստացնելու մեր հաւատոյ հօր՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի կեանքից ճառագայթող հաւատքով, սիրով եւ յոյսով ի խնդիր երկնքի Արքայութեան եւ ի յաւերժացումն մեր եկեղեցուն, ժողովրդին եւ հայրենիքին։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Ուրբաթ 08 Սեպտեմբերի 2023;
Տօն Սրբուհւոյ Աստւածածնի ծննդեան յԱննայէ

Շաբաթ 09 Սեպտեմբերի 2023;
Նիկիայի 318 Հայրապետներ

Կիրակի 17 Սեպտեմբերի 2023;
Տօն Վերացման Սուրբ Խաչի

Երեքշաբթի 26 Սեպտեմբերի 2023;
Սուրբ կոյսեր Փեփրոնայի,Մարիանայի եւ Շուշանի՝ Մեծն Վարդանի դստեր յիշատակի օր

Շաբաթ 30 Սեպտեմբերի 2023;
Տօն Գէորգ զօրավարի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 17 Սեպտեմբերի 2023;
ԽԱՉՎԵՐԱՑ Եսայի 49.13-23։ Գաղատացիներ 6.14-18։ Յովհ. 3.13-21։

Երկուշաբթի 18 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի։ Յիշատակ Մեռելոց Եսայի 65.22-25։ Ա Կորնթացիներ 2.6-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.22-36։

Երեքշաբթի 19 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Բարուք 4.36-5.9։ Եբրայեցիներ 3.1-6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.12-22։

Չորեքշաբթի 20 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Սոփոնիա 3.14-17։ Եբրայեցիներ 9.11-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 16.13-19։

Հինգշաբթի 21 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Եսայի 2.1-6։ Եբրայեցիներ 12.18-27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 21.12-17։

Ուրբաթ 22 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի Զաքարիա 14.5-11։ Փիլիպեցիներ 2.5-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 19.16-22։

Շաբաթ 23 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի Եսայի 51.4-11։ Ա Տիմոթէոս 6.13-16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.37-52։

Կիրակի 24 Սեպտեմբերի 2023;
ԱՁ. Բ կիր. զկնի Ս. Խաչի ԵՍԱՅԻ 14.3-17։ Բ Կորնթացիներ 10.18-11.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.1-12։

Երկուշաբթի 25 Սեպտեմբերի 2023;
Բշ. ԱԿ. Պահք: Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեցւոյն Առակներ 8.9-11։ Եսայի 55.10-13։ Բ Կորնթացիներ 5.1-5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 21.12-19։

Երեքշաբթի 26 Սեպտեմբերի 2023;
Գշ. ԲՁ. Պահք: Սրբոց կուսանացն Փեփրոնեայ, Մարիանեայ եւ Շուշանայ` դստերն Մեծին Վարդանայ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ