Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԺԱՄԱՆԱԿԱՑՈՅՑ ԱՄԱՆՈՐԵԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ ՈՒ ԱՍՏՒԱԾԱՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԻ


Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ նկատելով աշխարհում եւ մեր երկրում տիրող համեմատաբար մեղմացող համաճարակի պարագան, Կրօնական Խորհուրդը իր վերջին նիստում գումարւած 20 դեկտեմբեր 2021-ին, Ազգային առաջնորդարանի դահլիճում եւ նախագահութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի որոշեց պատշաճ ձեւով կատարել կրօնական արարողութիւնները հետեւեալ ժամանակացոյցով՝

Ա.- Եթէ համաճարակի պայմանները թոյլատու լինեն ուրբաթ 31 Դեկտեմբերի գիշերւայ ճիշդ ժամը 12-ին Ս. եւ անմահ պատարագ մատուցել Թեհրանի մեր հինգ եկեղեցիներում՝ Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցի, Ս. Աստւածածին եկեղեցի, Սրբոց Վարդանանց եկեղեցի, Սրբոց Թարգմանչաց եկեղեցի եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի:

Բ.- Շաբաթ 1 Յունւար 2022, առաւօտեան ժամը 10:30-ին, Ս. եւ անմահ պատարագ է մատուցւելու Թեհրանի վերոյիշեալ մեր հինգ եկեղեցիներում:

Գ.- Չորեքշաբթի 5 Յունւար 2022, Ճրագալոյց Ս. Ծննդեան.
Երեկոյեան սկիզբ ժամերգութեան ժամը 4:00-ին
Ս. պատարագ ժամը 5:00-ին

Դ.- Ս. Ծնունդ եւ Աստւածայայտութիւն հինգշաբթի 6 Յունւար 2022-ի
Առաւօտեան ժամերգութիւն ժամը 8:30-ին
Ս. պատարագ ժամը 10:00-ին
Քարոզ ժամը 11:00-ին
Ջրօրհնէքի արարողութիւն ժամը 12:00-ին

Ե.- Ուրբաթ 7 Յունւար 2022, Յիշատակ մեռելոց
Առաւօտեան Ս. եւ անմահ պատարագ Բուրաստանի Ս. Ստեփանոս մատրան մէջ եւ Դուլաբի Ս. Յովհաննէս Մկրտիչ մատրան մէջ:

Հրաւիրում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին զգուշութեամբ եւ զգօնութեամբ մասնակցել վերոյիշեալ արարողութեանց. աղօթակից դառնանք միմեանց վասն խաղաղութեան համայն աշխարհի, Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Հայաստան ու Արցախ աշխարհների համար:

Շնորհաւոր Նոր Տարի եւ Ս. Ծնունդ
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,
Ձեզ եւ մեզ մեծ Աւետիս, Ամէն.

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 16 Ապրիլի 2024;
ԺԷ օր Յինանց

Չորեքշաբթի 17 Ապրիլի 2024;
ԺԸ օր Յինանց

Հինգշաբթի 18 Ապրիլի 2024;
ԺԹ օր Յինանց

Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ