ՆՈՐ ՏԱՐԻՆ ԴԻՄԱՒՈՐԵՆՔ ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ Ս. ՊԱՏԱՐԱԳՈՎ

Այսու յայտնում ենք Թեհրանի մեր սիրելի ժողովրդին, որ գեղեցիկ եւ դաստիարակիչ աւանդութեան համաձայն, յառաջիկայ ուրբաթ, 31 Դեկտեմբերի կէս գիշերւայ ճիշդ ժամը 12:00-ին Նոր տարւայ առիթով մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ, Թեհրանի մեր հետեւեալ եկեղեցիներում Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում:

Առ ի տեղեկութիւն մեր սիրելի ժողովրդի զաւակներին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցւելու նաեւ շաբաթ 1 Յունւար 2022-ի առաւօտեան ժամը 10:30-ին:
Արդարեւ կոչ ենք անում մեր հաւատացեալ ժողովրդին, որ ներկայ գտնւեն Ս. Պատարագի եւ սկսւող 2022 Նոր տարւան առաջին րոպէները անցկացնեն եկեղեցում եւ Աստծու ներկայութեան մէջ, միաժամանակ աղօթելու աշխարհի խաղաղութեան, մեր ժողովրդի, եկեղեցու եւ հայրենիքի յաւերժութեան համար:

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

28 Դեկտեմբեր 2021
Թեհրան