ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ ՊՐՆ. ԶԱՐԷՀ ՅԱԿՈԲԵԱՆԻՆ

Կիրակի թւականիս դեկտեմբերի 26-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Քոյէթի ազգայիններից պրն. Զարէհ Յակոբեանին, ով եկել էր քաղաքավարական այցելութիւն տալու Առաջնորդ Սրբազանին:

Նշելի է, որ պրն. Յակոբեանը եղել է մեկենասը Առաջնորդական աթոռի շինութեան իսկ նրա հանգուցեալ հայրը ժամանակին եղել է մեկենասը Ս. Սարգիս եկեղեցու մկրտարանի շինութեան:
Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց պրն. Յակոբեանին իր այցի համար:
Հանդիպման ընթացքին պրն. Յակոբեանը որոշ տեղեկութիւններ փոխանցեց Քուէյթի հայ գաղութի ներկայ իրավիճակի մասին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ