Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ԱՅՑ ՍՐԲԱԶԱՆԻՆ

Երեքշաբթի թւականիս դեկտեմբերի 28-ի առաւօտեան, Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց համայնքիս ազգային գործիչներից պրն. Սերոժ Մատթէոսեանին, որն եկել էր Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առիթով, իր շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազան Հօրը: Հանդիպումն առիթ եղաւ խօսելու Հայաստանեան եւ մեր համայնքի իրավիճակի մասին:

Նոյն օրը կէսօրին, Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց, «Յակոբեան» ընկերութեան սեփականատէր, տնօրէն ու բարերար Սմբատ Յակոբեանին, որն յատուկ կերպով այցելել էր Սրբազան Հօրը շնորհաւորելու Նոր տարւայ եւ Ս․ Ծննդեան տօները։

Վերոնշեալ հանդիպումներից յետոյ Թեմիս Առաջնորդին այցելեցին Կարիքաւորներին Օժանդակող մարմնի ատենապետ Մուշեղ Ծատրեանն եւ Փոխատենապետ Հրայր Աբդալեանը, ովքեր նաեւ իրենց հերթին շնորհաւորելով մօտալուտ տօնական օրերը, խորհրդակցեցին եւ Սրբազան Հօր տեսակէտը խնդրեցին տօնական օրերի առիթով ընտանիքների այցելութեան կապակցութեամբ:
Սրբազան Հայրը մեծապէս ողջունեց եւ գնահատեց այցելուների այցը եւ իր հերթին փոխադարձ շնորհաւորանքներ փոխանցեց նրանց:

Ազգային Առաջնորդարանի հանրային Կապ

 

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ